Նրա անձը երկաթի մեջ դրվեց
Նրա անձը երկաթի մեջ դրվեց: Սաղմ. 105․18
Հայերեն բառացի այս թարգմանությունը նշանակում է. «Երկաթը նրա հոգու մեջ մտավ»: Սրա մեջ դու ճշմարտություն չե՞ս տեսնում, սիրելի ընթերցող: Երիտասարդության տարիներին մեր կրած ցավը, վիշտը, տառապանքն ու չքավորությունը անխուսափելի են մեր նկարագիրը երկաթի նման տոկուն եւ ուժեղ անելու համար: Երկաթը՝ մեր մեջ, ու մեր անձը՝ երկաթի մեջ:
Խույս մի՛ տուր տառապանքից: Կրի՛ր այն համբերությամբ, լռությամբ եւ ազնվորեն: Վստահ եղիր, որ դա է Աստծո միջոցը քո հոգեւոր կյանքի մեջ երկաթ, այսինքն ուժ ներարկելու համար: Աշխարհը երկաթյա իշխաններ, զորապետներ, նկարագրեր եւ նյարդեր է ուզում: Աստված էլ երկաթե սուրբեր է ուզում, եւ քանի որ ուրիշ միջոց չկա, Աստված դժվարություններն ու տառապանքները օգտագործում է պողպատե եւ երկաթե սուրբեր կերտելու համար:
Քո կյանքի լավագույն տարիները ստիվա՞ծ ես անցկացնելու անտանելի միօրինակությամբ: Թշնամիների, թյուրիմացությունների եւ նույնիսկ ծաղրանքների պատճառով դժվա՞ր է հասնել նպատակիդ: Մի՛ վհատվիր, քաջասիրտ եղիր: Ժամանակդ վատնված մի՛ նկատիր: Աստված է, որ քեզ երկաթի պես ծանր դժվարություններից է անցկացնում քո հոգեւոր դաստիարակության համար:
Գլխիդ ոսկյա թագ դնելուց առաջ, նախ Նա այնտեղ պետք է դնի երկաթե թագը: Երկաթն է, որ պիտի անցնի արյանդ մեջ եւ քեզ դարձնի քաջ եւ ուժեղ:
Բնավ մի՛ վախեցիր: Ֆ.Պ.Մէյէր