Վերջերս ստացած նամակների մեջ շատ եմ հանդիպում մի թեմայի, երբ մարդիկ գրում են, որ շատ են ուզում հավատալ, դառնալ քրիստոնյա, բայց Աստված իրենց հավատք չի տալիս: Նրանք հարցնում են՝ ի՞նչ անել, քանի որ հավատքն Աստծո պարգև է, բայց Աստված դեռ հավատք չի տվել:

Մի՞թե ճիշտ է այդպես մտածել:

Փիլիպեցիս 1:29- հավատքը պարգև է Աստծուց

Բ Թեսաղոնիկեցիս 3.2- բոլորը չէ, որ հավատ ունեն

Եբրայեցիս 11.6 -  առանց հավատի անհնար է հաճեցնել Աստծուն

Հռոմեացիս 14.23 - ամեն ինչ, որ հավատից չէ, մեղք է

Հռոմեացիս 3.25,26 և 5.1 - մենք արդարացված ենք հավատով

Գործք.առ. 11.18 և Բ Տիմոթեոս 2.24,25 – ապաշխարությունը նույնպես նվեր է

Հիմա ի՞նչ ասենք այն մարդուն, ով չի հավատում, բայց ասում է, որ ուզում է հավատալ և ապաշխարել: Մի՞թե նրանք մեղադրում են Աստծուն, որ նրանց հավատ և ապաշխարություն չի տվել: Իրականում նրանք մեղադրում են Աստծուն: Պատկերացրո՛ւ, թե ինչ փափուկ բարձ է դա քեզ համար, երբ դու մի կողմ ես քաշվում և ամբողջ մեղքը գցում Աստծո վրա: Սիրելի ընկե՛ր, Աստվածաշնչում չկա այդպիսի պատվիրան, երբ դու պետք է մի կողմ քաշվես ու սպասես հավատի:

Հիսուսն, Իր խոսքը ավարտելով, որոշ քաղաքներում, որտեղ չեն արձագանքում Իր զորավոր գործերին, Մատթեոս 11.25-30 խոսքերում  աղոթում է Իր Հորը, և շատ հետաքրքրական է այդ աղոթքը: Նա գոհանում է Հորից այդ իրողության համար, գոհանում է, որ Հայրը «այդ բաները» ծածուկ պահեց աշխարհի իմաստուններից ու հայտնեց մանուկներին: «Այդ բաները» հոգևոր ճշմարտություններին վերաբերող բաներն էին, դրանք վերաբերում էին Հիսուսին: Հենց դրանք հասկանալու  կարիքը ունեն մարդիկ, որպեսզի փրկվեն: Այդ ամենը հայտնեց մանուկներին, սա փոխհաբերություն է, այդ մանուկներն էին՝ Պետրոսը, Անդրեասը, Բարդուղեմիոսը, աշխատող մարդիկ, ձկնորսները, ոչ թե պրոֆեսիոնալ աստվածաբանները, ինչպիսիք էին փարիսեցիները և դպիրները: Հետո Հիսուսը ասում է. «Ամեն բան Ինձ է տրված Իմ Հորից, ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը՝ բացի Որդուց, և նրանից, ում Որդին կամենա հայտնել»:

Կորսված մարդը կարիք ունի ճշմարտության, որպեսզի փրկվի: Ճշմարտությունը, որը թաքնված է որոշներից ու հայտնված մյուսներին: Արդյո՞ք նրանք, ումից թաքցված է ճշմարտությունը, չունեն պատասխանատվություն և չեն որսվելու: Իհարկե՛, Ո՛Չ: Տեսեք, թե ինչ է ասում Հիսուսը, երբ արդեն սկսում է ավետարանել. «Ինձ մո՜տ եկեք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգստություն կտամ»: ԲՈԼՈՐԸ: Հիսուսն Իր լուծը դնում է բոլորի վրա, որպեսզի գնանք Իր մոտ և հանգստանանք:

Պենտեկոստեի մարդկանց Պետրոսը ասեց՝ ապաշխարե՛ք և ոչ թե ապաշխարություն խնդրեք, նույն կերպ փիլիպպեցի բանտապետի հարցին, թե ինչ անել, որպեսզի փրկվել, Պողոսն ու Շիղան պատասխանեցին՝ պարզապես հավատա: Արդյո՞ք հավատալու և ապաշխարելու պատվերին հնազանդվում էին բոլորը: Ինչո՞ւ, ինչո՞ւ ոչ. պարզապես չէին ցանկանում:

Հիմա դու ունես քո հարցի պատասխանը: Մենք բոլորս ունենք Աստծո Խոսքը մեր ձեռքերում և հիմա հավատալու և ապաշխարելու ամբողջ պատասխանատվությունը դրված է մեզ վրա, այո՜, մենք չպետք է սպասենք, որ հավատքը երկնքից թափվելու է մեզ վրա: Երբ Պետրոսը քայլում էր ջրի վրայով և սկսեց ընկղմվել ջրի մեջ, չսկսեց մտածել, չսպասեց, չաղոթեց, նա բղավեց.« ՏԵ՜Ր, ՓՐԿԻՐ ԻՆՁ»:

Դադարի՛ր սպասել, դադարի՛ր մտածել, դադարի՛ր ընկղմվել մեղքի մեջ, ուղղակի ասա՛.«ՏԵ՛Ր, ՓՐԿԻՐ ԻՆՁ»:

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Աղբյուր՝ illbehonest.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.