Ո՞րն է տարբերությունը...
– Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:
Հ.Գ. Երբ «Քեզ դուր է գալիս», դու ուղղակի մասնակցում ես եկեղեցի, իսկ երբ «սիրում ես», նվիրվում ես Աստծուն՝ Աստծո Խոսքը սերտելով, ծառայելով ու մոտենալով Տիրոջը: