«Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ իմ անձ, և շփոթված ես ինձանում: Աստծո՛ւն հուսա, որովհետև է՛լ կգոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է»  (Սաղմոս 42.5; 49):

Ձեր հոգին երբևէ տրտմե՞լ է: Իմ հոգին երբեմն տրտմում է: Երբ Դավիթն զգում էր, որ իր շունչը տրտնջում է և անհանգիստ է, սպասելով սպասում էր Տիրոջը: Նա փառաբանում էր Նրան՝ իր Աստծուն և Օգնականին:

Դավթի համար սա պետք է կարևոր հարց լիներ, քանի որ նույն Սաղմոսի 11-րդ խոսքում նա կրկնում է միևնույն խոսքերը.

«Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ իմ անձ: Ինչո՞ւ ես շփոթված ինձանում: Աստծո՛ւն հուսա, որովհետև է՛լ կգոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն ու իմ Աստվածն է»:

Դավիթը գիտեր, որ տագնապի ժամանակ իր դեմքն ընկճվածություն էր արտահայտում: Ահա, թե ինչու էր խոսում իր անձի, շնչի (զգացմունքների, կամքի և մտքի) հետ, զորացնում և քաջալերում իրեն Աստծով (տե՛ս Ա Թագ. 30.6):

Երբ ընկճված ենք, պետք է սպասելով սպասենք Տիրոջը, փառաբանենք Նրան՝ մեր Աստծուն և Օգնականին, որ Նրա մեջ է մեր զորությունն ու մխիթարությունը: Մենք, որ Աստծո արդարներ ենք Հիսուս Քրիստոսով, ﬔնք, որ ապաստան ենք գտնում Նրա մեջ և վստահում ենք Նրան, կարող ենք երգել և աղաղակել ուրախությամբ:

Աստված ծածկում ու պաշտպանում է մեզ: Նա մեր պատերազմները պատերազմում է, երբ փառաբանում ենք Նրան (տե՛ս Բ Մնացորդաց 20.17-21):

«Օգնի՛ր ինձ. ես ընկճված եմ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.