Սպասելով սպասե՛ք Տիրոջը. Ջոյս Մայեր
«Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ իմ անձ, և շփոթված ես ինձանում: Աստծո՛ւն հուսա, որովհետև է՛լ կգոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է» (Սաղմոս 42.5; 49):
Ձեր հոգին երբևէ տրտմե՞լ է: Իմ հոգին երբեմն տրտմում է: Երբ Դավիթն զգում էր, որ իր շունչը տրտնջում է և անհանգիստ է, սպասելով սպասում էր Տիրոջը: Նա փառաբանում էր Նրան՝ իր Աստծուն և Օգնականին:
Դավթի համար սա պետք է կարևոր հարց լիներ, քանի որ նույն Սաղմոսի 11-րդ խոսքում նա կրկնում է միևնույն խոսքերը.
«Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ իմ անձ: Ինչո՞ւ ես շփոթված ինձանում: Աստծո՛ւն հուսա, որովհետև է՛լ կգոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն ու իմ Աստվածն է»:
Դավիթը գիտեր, որ տագնապի ժամանակ իր դեմքն ընկճվածություն էր արտահայտում: Ահա, թե ինչու էր խոսում իր անձի, շնչի (զգացմունքների, կամքի և մտքի) հետ, զորացնում և քաջալերում իրեն Աստծով (տե՛ս Ա Թագ. 30.6):
Երբ ընկճված ենք, պետք է սպասելով սպասենք Տիրոջը, փառաբանենք Նրան՝ մեր Աստծուն և Օգնականին, որ Նրա մեջ է մեր զորությունն ու մխիթարությունը: Մենք, որ Աստծո արդարներ ենք Հիսուս Քրիստոսով, ﬔնք, որ ապաստան ենք գտնում Նրա մեջ և վստահում ենք Նրան, կարող ենք երգել և աղաղակել ուրախությամբ:
Աստված ծածկում ու պաշտպանում է մեզ: Նա մեր պատերազմները պատերազմում է, երբ փառաբանում ենք Նրան (տե՛ս Բ Մնացորդաց 20.17-21):
«Օգնի՛ր ինձ. ես ընկճված եմ» գրքից