Ես օգտագործում եմ աստվածաշնչյան խոսքեր, քանի որ ցանկանում եմ, որ դուք հասկանաք Աստծո հետ շփվելու և Նրան մտերմորեն ճանաչելու կարևորությունը։ Ես ուզում եմ, որ դուք ճանաչեք Նրան և լինեք Նրա ընկերը։

Մի՛ տարվեք ձեր ցանկություններով և ճանապարհներով։ Հաջորդ անգամ, երբ մտածեք, թե արդյո՞ք Աստված կանի ձեզ համար այն, ինչ խնդրում եք Նրանից, ստուգե՛ք ձեր դրդապատճառները։ Ո՞րն է ձեր կասկածների պատճառը։ Դուք ժամանակ անցկացրե՞լ եք Նրա հետ։ Դուք եղե՞լ եք Նրա ներկայության մեջ, որտեղ ուրախության լիություն է և որտեղ Նա կարող է հայտնել Իր կամքը, և դուք կարող եք ճանաչել այն։

Երբ Նրա ներկայության մեջ լինեք, դուք կիմանաք` արդյոք Նա կտա՞ ձեզ այն, ինչ ցանկանում եք։ Դուք լիարժեք վստահություն կունենաք, և արդյունքում՝ մեծ սպասում կամ կիմանաք, որ Նրա կամքը չէ, որ դուք հիմա ստանաք այն, ինչ խնդրում եք։ Ինչո՞ւ ենք սահմաններ կառուցում, շրջաններ գծում և արգելքներ դնում՝ սահմանափակելով Նրան։ Եթե մենք ուշադրություն դարձնենք մեր սրտի ճշմարիտ դրդապատճառներին, կտեսնենք, որ չունենք հավատք Նրա հանդեպ։ Մեր սամանափակումները հիմնված են մեր մտավոր աչքակալների, եսասիրական դիրքորոշումների և մեղավոր ցանկությունների վրա։ Աստված շատ լուրջ է վերաբերվում Իր և ձեր հարաբերություններին։

Ժամանակն է, որ հեռացնենք ամեն սահմանափակում (սահմանափակում է համարվում նաև այն, որ մենք թույլ չենք տալիս Աստծուն մուտք գործել մեր կյանք, որովհետև ցանկանում ենք ապրել մեր ձևով)։

Արագորեն հեռացրե՛ք ձեր դրած արգելքները և թո՛ւյլ տվեք, որ Նա մուտք գործի ձեր կյանք։ Եթե դուք սկսում եք տեսնել այն սահմանափակումները, որոնք հեռացրել են Նրան ձեզնից, ներողությո՛ւն խնդրեք Նրանից և բացե՛ք ձեր սրտի դուռը՝ կատարելով անհրաժեշտ փոփոխություններ ձեր կյանքում։ Սկսե՛ք հաղորդակցվել Նրա հետ և վայելե՛ք ձեր փոխադարձ շփումը։ Դուք չպետք է վախենաք կամ սարսափեք Նրանից։ Նա խորապես սիրում է ձեզ և օրհնությունների ճանապարհ է պատրաստել ձեզ համար։ Աստծո ճանապարհը և կամքը՝ կատարյալ ընտրություն է։

Ընդունե՛ք Նրա կամքն այսօր և սկսե՛ք ճշմարտապես ապրել։

Հեղինակ՝ Ռասել Պլիլար
«Սահմանափակող գործոնը ձեր կյանքում»  գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.