Դուք շփոթվա՞ծ եք: Հիմա ձեր կյանքում կա՞ մի բան, որ չեք ընկալում: Միգուցե տարակուսած եք ձեր անցյալում տեղի ունեցած դեպքերի համար կամ մտահոգված եք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները ձեր ապագայում:

Մեզանից շատերն են այսօր տառապում շփոթմունքներից, բայց դա երբեք էլ չի եղել Աստծո ծրագիրը մեզ համար: Նա երբեք շփոթմունքի առիթ չի տալիս. Նա միշտ ուզում է մեզ տալ անհրաժեշտ պարզությունն ու խաղաղությունը: Նա չի ցանկանում, որ դուք ընկճախտի մեջ ընկնեք՝ պարզելու համար ձեր կյանքում տեղի ունեցող ամեն բանի պատասխանները. Նա գիտի, թե ինչ է տեղի ունենում և ինչո՞ւ և վերահսկում է ամեն բան: Նա չի ուզում, որ ձեզ ծանրաբեռնված զգաք… Նա մշտապես ուզում է օգնել։

Սա նշանակում է, որ պետք չէ անհանգստանալ կամ շփոթված ապրել: Գուցե չափազանց հեշտ է թվում, բայց դուք կարող եք լիովին ազատվել շփոթմունքի տանջանքներից՝ հրաժարվելով ամեն ինչ պարզելու գայթակղությունից: Երբ Աստծո առաջ բերեք ձեր խնդիրները և վստահեք Նրան, որ Նա կտա ձեզ համար անհրաժեշտ պատասխանները, դուք կկարողանաք վայելել խաղաղ, երջանիկ կյանք:

Աղոթք. Հա՛յր, ես ուզում եմ ավելի շատ Քեզ վստահել, բայց Քո օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ, ցույց տուր ինձ այն ամենի պատասխանները, որոնց կարիքը ես ունեմ և ինձ շնորհ տուր վստահելու Քեզ այն պարագայում, երբ շատ բան չեմ հասկանում: Շնորհակալ եմ, որ միշտ ներկա ես՝ ինձ հանգստացնելու և ճանապարհ ստեղծելու համար այնտեղ, որտեղ պետք է: Հիսուսի անունով, ամեն:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.