Ինչո՞ւ ծոմ պահել…
Հիսուսը ծոմ պահեց
Մատթեոս 6.6-18 - Երբ աղոթում ենք ու ծոմ պահում, ի ցույց չպետք է դնենք: Տերը տեսնում է մեր սիրտը և միշտ պարգևատրում, երբ հնազանդ ենք Տիրոջ Խոսքին:
Ղուկաս 4.1, 2, 14 - Իր հանրային ծառայությունից առաջ Հիսուսը ծոմ պահեց ու աղոթեց 40 օր: Եվ վերադարձավ Սուրբ Հոգով լեցված ու սկսեց ծառայել:
Վաղ եկեղեցին ծոմ էր պահում
Գործք Առ. 13.1-3; 14.23 - Ծոմն Աստծուն ծառայելու մի մասն է: Վաղ եկեղեցին ծառայությունից առաջ ծոմ էր պահում և աղոթում: Ծառայության համար մարդկանց ընտրելիս նրանք ծոմ էին պահում և աղոթում՝ ստանալով առաջնորդություն Աստծուց:
Պողոսը ծոմ էր պահում
Գործք 9. 9 - Պողոսի ծառայությունը սկսվեց ծոմից ու աղոթքից:
Բ Կորնթացիս 11.27 - Պողոսն իր ծառայության մեջ հաճախ ծոմ էր պահում: Ծոմով մարմինը հնազանդեցնում ենք հոգուն:
Հին Կտակարանում ծոմ էին պահում
Բ Մնացորդաց 20.1-26 - Հովսափաթի նման մենք պետք է հայտարարենք ծոմ և աղոթք, երբ թշնամին /խնդիրները, իրավիճակները/ գալիս է պատերազմելու մեր դեմ:
Եզրաս 8.21-22 - Ծոմ բարեհաջող ճանապարհի համար:
Եսթեր 4. 16-17 - Ծոմ Աստծո առջև, որ Աստված պաշտպանի ժողովրդին և հաղթանակ տա:
Հովել 2.28-29;1.12 - Սուրբ Հոգին բերում է արթնություն ծոմի միջոցով: