Նապալեոն Բոնապարտն Աստվածաշնչի մասին
Սուրբ Հեղինե կղզում իր բանտարկության ընթացքում Նապոլեոն Բոնապարտը (1768-1821թթ.) շատ հաճախ էր Աստվածաշունչ կարդում:
Նապոլեոնի մասին իր հուշերում կոմս դե-Լաս-Կեզասը գրում է, որ կայսրը սիրում էր Նոր Կտակարանից կարդալ Լեռան քարոզը սկզբից մինչև վերջ: Այս ընթերցանությունը նրան համակում էր մեծագույն զարմանքով այդ քարոզի բարոյական սկզբունքների մաքրության, վսեմության և գրավչության հանդեպ: Այդ ռազմական հանճարը, որի մասին ոչ ոք չի կարող ասել, թե զգացմունքային մարդ է եղել, մի անգամ Աստծո խոսքի մասին հետևյալ մտքերն է արտահայտել.
«Ավետարանն ունի խորհրդավոր ուժ, զարմանահրաշ զորություն ու ջերմություն, որը ներգործում է մտքի վրա և դյութում սիրտը:
Նրա մասին խորհրդածելիս համոզվում ես, որ խոսքը երկնքի մասին է: Ավետարանը գիրք չէ, այլ մարդկային էակ, գործունեություն է ու զորություն: Երբ սեղանի վրա է այս արտոնյալ գիրքը, ես չեմ հոգնում այն կարդալուց և ընթեցում եմ միշտ նույն հաճույքով: Անհնար է որևէ այլ տեղում գտնել նման գեղեցիկ մտքեր, նման բարոյական կանոններ, որոնք երկնային մեծ զորքի նման ետ են մղում բոլոր հարձակումները:
Մեր միտքը ոչ միայն կլանվում է այդ գրքի ընթերցանությամբ, այլև նրա միջոցով դառնում տիրական, իսկ հոգին այս գրքով ձերբազատվում է մոլորվելու վտանգից»: