Եկեղեցական «համաճարակային» վիճակագրություն
Մենք եկեղեցու առաջնորդների կողմից, բլոգերից, լրատվամիջոցներից քաջալերական բազում վկայություններ ենք ստանում և կարդում:
Չնայած COVID-19-ի կործանարար ազդեցությանն ու հետևանքներին՝ մենք շատ հաճախակի տեսնում ենք, թե ինչպես է Աստված օրհնում եկեղեցիները՝ այս համաճարակային օրերում.
1. Համաճարակի տարածման սկզբին եկեղեցու առաջնորդների 15 տոկոսը կարծում էր, որ իրենց եկեղեցիները կփակվեն համաճարակի հետևանքով: Այսօր այդ կարծիքը գրեթե վերացել է: Իսկապես, հույսը շատ ավելի մեծ է:
2. Եկեղեցիների 78 տոկոսի մոտ ֆինանսական զոհաբերության մակարդակը համաճարակի ընթացքում կա՛մ նույնն է մնացել, ինչ նախկինում, կա՛մ նվազել է քիչ տոկոսայնությամբ:
3. Եկեղեցու անդամները խանդավառությամբ են նվիրատվություններ կատարում օնլայն հարթակներում:
4. Եկեղեցու առաջնորդները ստեղծագործաբար հայտնաբերում են բազում ժամանակակից միջոցներ՝ զարգացնելու մարդկանց ավետարանելու տարբերակները:
5. Քանի որ հավաքները արտերկրյա շատ եկեղեցիներում մեծամասամբ արգելված է, ներեկեղեցական գործնական հանդիպումները ևս տեղի չեն ունենում, ինչն էլ նվազեցրել է բախումների քանակը:
6. Եկեղեցու անդամները խանդավառությամբ են ընդունում պատգամներ լսելու թվային տեխնոլոգիաները: Այն դարձել է COVID-19-ի ընթացքում եկեղեցական ավետարանչության հիմնական մեխանիզմը:
7. Եկեղեցու շատ առաջնորդներ հայտնում են, որ նոր անձանց թվային «հաճախումը» վիդեո պատգամներին գնալով մեծանում է:
8. Հովիվները հայտնում են ավելի լավ քարոզիչներ դառնալու իրենց ցանկության մասին: Նրանք նկատում են այն ոլորտները, որտեղ կարիք ունեն զարգանալու՝ դիտելով իրենց ծառայությունների վիդեո տարբերակը:
9. Եկեղեցիները մշակում են իրենց համայնքին ծառայելու նոր ուղիներ: Մի հովիվ մեզ ասաց, որ համաճարակը օգտագործվել է Աստծո կողմից, որպեսզի ծառայողական կազմն ավելի «սիրահարվի» այն համայնքին, որին ծառայում է:
10. Եկեղեցու առաջնորդները ֆինանսական և տնտեսական զրույցներ են ունենում, որոնցից խուսափում էին մինչ համաճարակը:
Անկախ ամեն ինչից՝ համաճարակը չարիք է: Աստված, Ում մենք ծառայում ենք, այս ժամանակն օգտագործում է բարիին գործակից անելու և Իր փառքի համար:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ christiandaily.com