Աստված է իմ փրկությունը
Եսայիա 12.2. «Ահա Աստուած է իմ փրկութիւնը. ես յոյս ունիմ եւ չեմ վախենալ. որովհետեւ իմ զօրութիւնն ու գովասանքը Տէր Եհովան է, եւ նա ինձ փրկութիւն եղաւ»։
Ինչպիսի՜ հիանալի, հուսադրող խոսքեր։ Աստված է մեր Փրկիչը, չկա ուրիշ ոչ մի ճանապարհ, ճշմարտություն, քանի որ գրված է՝ «Հիսուսն է ճանապարհը, կյանքը և ճշմարտությունը»։
2 Տիմոթեոս 1.7. «Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան»։
Մենք պետք է մեր հույսը միայն դնենք կենդանի Աստծո վրա, որպեսզի չվախենանք և գեթ մի պահ չսասանվենք։ Մեջբերված խոսքի վրա հաստվատվելով՝ պետք է առաջ շարժվենք, որովհետև այն, ինչ-որ չարից է, ոչ մի իրավունք, հիմնավորված պահանջ չունի մեր հանդեպ, քանի որ մեր մեջ տեղ ունի միայն Տիրոջ Սուրբ երկյուղը։
Մեր կյանի բոլոր բնագավառները Տերից զգաստության և որդեգրության հոգի են առել, և մենք պարտավոր ենք ընթանալ մեր մտքով, սրտով, շնչով, հոգով, մարմնով ամբողջապես Քրիստոսից, Քրիստոսով ու դեպի Քրիստոս։
Սաղմոս 121.7-8. Տէրը կպահպանէ քեզ ամեն չարից, նա կպահպանէ քո անձը, Տէրը կպահպանէ քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան»։
Թող այսօր համայն մարդկության լեզուները միայն Աստծուն փառավորեն։ Ամեն:
Մոնիկա Սաֆոյան