«Բարի լուրը պարարտացնում է ոսկորները»։ Առակաց 15.10

Ավետարանը բարի լուր է բոլոր հավատացողների համար։ Այս օրերին համացանցը ծփում է ոչ միայն վատ, այլև չար ու կեղծ լուրերով։ Դրա պատճառով մարդիկ ավելի են չարանում, կորցնում են իրենց խաղաղությունն ու կյանքի հանդեպ լավատեսությունը։ Սակայն ի հեճուկս չար լուրերի, կա բարի լուր։

Իսկ բարի լուրն այն է, որ Աստված շարունակում է մնալ ամենակարող, ամենագետ, ամենագո։ Բարի լուրն այն է, որ Քրիստոսի սերը քո հանդեպ չի խափանվել, որ Նա շարունակում է հրաշքներ գործել, աղոթքների պատասխանել, մարդկանց փրկել, գերիներին ազատագրել...

Եկե՛ք համացանցը լցնենք բարի լուրով, եկե՛ք միմյանց «վարակենք» հույսով, լավատեսությամբ, կենսախինդությամբ։ Եկե՛ք միմյանց քաջալերանք նվիրենք այսօր՝ անկախ այն բանից, թե վերևներում կամ ներքևներում ինչ են ասում։

Քրիստոնյան ներգործվում ու ներազդվում է ոչ թե այս աշխարհից, այլ Երկնքից։ Եկե՛ք արտահայտենք երկնային տրամադրություն, փոխանցենք Երկնքի նորությունները, լինենք Ավետարանի տարածողն ու քարոզիչը, բաժնեկցենք մարդկանց հետ այն վկայություններով, որ Տերն անում է ձեր կյանքում։

Կարող եք ձեր բարի լուրով կիսվել այս գրառաման մեկնաբանության տակ կամ էլ ձեր պատին։ Եկե՛ք միմյանց հույս ու սեր փոխանցենք։

Վազգեն Զոհրաբյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.