ԿԻՆ… որ քեզանով տարածվի սերը
ԿԻՆ՝ գեղեցիկ, խելացի, նպատակասլաց, տաղանդաշատ, բարի, առաքինի ...
Աստծո ստեղծագործություններից ամենայուրահատուկը։
Առանց քեզ կյանքը լիարժեք չէր, և դու ստեղծվեցիր, որ քեզանով տարածվի ՍԵՐԸ։
ԿԻՆ, որ անսահման քնքշության տակ ահռելի ուժ ես պարփակել, որ ողջ գիշեր աչքերդ կարող ես արցունքով լվանալ, իսկ առավոտյան անկեղծ ժպտալ ուշուրջդ գտնվող աշխարհն ավելի լավը դարձնել, որ ապրածդ ցավը դարձնում ես իմաստություն և երջանկություն ես կառուցում երջանկացնելով։
ԿԻՆ՝ մարդկության արարման սկզբից պատմություն կերտող աշխարհում, երկրում, շրջապատում, ընտանիքում։
Այսօր էլ կարիք ունենք այնպիսի՛ կնոջ, ով այնքա՜ն ուժեղ է, որ կարող է կանացի լինել, այնքա՜ն կրթված, որ կարող է խոնարհ լինել, այնքա՜ն գործունյա, որ կարող է կարեկից լինել և այնքա՜ն զուսպ, որ կարող է ազատ լինել։