Ավելի, քան քառասուն տարի է, ինչ ես ուսումնասիրում եմ Աստվածաշունչը, և այն ամբողջապես փոխել է իմ կյանքը: Ըստ իմ փորձառության` այն արմատական փոխակերպման բանալին է, և Աստված Իր Խոսքի զորությամբ բուժել ու վերականգնել է իմ հոգին, շունչը և մարմինը: Նույնիսկ հիմա ես դեռ շարունակում եմ զարմանալ այն բոլոր օգուտներից, որոնց մեջ մուտք ունենք Աստծո Խոսքով:

Ինչպե՞ս կարող է Աստվածաշնչի ուսումնասիրությունն օգնել ինձ

Աստվածաշունչը սովորական գիրք չէ: Դրա էջերի ներսում գտնվող Խոսքերը դեղ են ձեր հոգու բժշկության համար: Այդ Խոսքերը զորություն ունեն փոխելու ձեր կյանքը, քանզի դրանց մեջ կա կյանք: (Եբրայեցիս 4.12)

Հովհաննես 8.31-32 խոսքերում Հիսուսն ասում է. «Եթե դուք  Իմ Խոսքի մեջ հարատևեք», այսինքն՝ հնազանդվեք Իմ ուսմունքին և ձեր կյանքը կառուցեք դրա մեջ, ապա. «Ճշմարտապես իմ աշակերտները կլինեք: Եվ դուք կիմանաք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի»:

Այս խոսքերը ինձ բերեցին մի պարզ ճշմարտության. եթե մենք շարունակաբար չենք ընթերցում Աստծո Խոսքը և չենք կիրառում այս ճշմարտությունը մեր կյանքում, մեզանում սկսում է  պակասել այն զորությունը, որով մենք պետք է հասունանաք Քրիստոսում և փառաբանենք Նրան այս աշխարհում:

Ուստի, նշանակություն չունի, թե Աստծո հետ քայլելու ճանապարհի որ հատվածում ես դու գտնվում: Քաջալերում եմ քեզ ժամանակ անցկացնել Աստծո Խոսքի հետ հենց այսօր և վճռականորեն հավատարիմ մնալ դրան: Դուք կտեսնեք, որ երբ ընթերցում եք Աստվածաշունչ՝ ուշադրությունը սևեռելով ձեր կարդացածին, սովորում եք ինչ-որ նոր բան:

Առակաց 4.20-22 խոսքերում ասվում է. «Որդիս, ականջ դիր իմ Խոսքերին…, քանզի դրանք կյանք են իրենց գտնողների համար»: Ականջ տալ խոսքին նշանակում է ուշադրություն դարձնել, ժամանակ հատկացնել դրան: Դա ավելին է, քան ուղակի կարդալ Աստծո Խոսքը, այն նշանակում է խորհել, մտածել Խոսքի վրա:

Մենք պետք է համաձայնենք այն ամենի հետ, ինչ Աստված ցանկանում է, որ մենք անենք, քանզի ինչպես Առակաց գիրքն է ասում, այդ Խոսքերի մեջ կյանք կա: Երբ դու քաջալերական խոսքի կարիք ունես կամ վատ միջավայրում ես գտնվում, շատ կարևոր է իմանաս, որ դու կգտնես կյանք (նաև առողջություն և բժշկություն) Աստծո Խոսքում:

Ի՞նչ պետք է ուսումնասիրեմ գրքում

Սկսելու համար սխալ հատվածներ չկան: Դուք կարող եք կարդալ այն ամենը, ինչը կօգնի ձեզ: Եթե դուք զայրացած եք կամ վախեցած, կարող եք օգտագործել բառացանկը և որոնել այն հատվածները, որտեղ խոսվում է այդ մասին:

Երբ ես նոր էի սկսում ուսումնասիրել Աստվածաշունչը, լավ հարաբերություններ չունեի և չէի հասկանում, թե ինչ է սերն իրականում: Ուսումնասիրելով, թե ինչ է ասում Աստվածաշունչը սիրո մասին՝ հասկացա, որ այն ուղղակի ջերմ, անորոշ զգացմունք չէ. այն որոշում է, որը դու կայացնում ես ամեն օր` մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես Հիսուսը կաներ նրանց:                        

Ուսումնասիրելով, թե ինչ է ասում Աստվածաշունչը սիրո մասին՝ ես սովորեցի սիրել, և հենց այդ ժամանակ էր, որ իմ կյանքը հիմնովին փոխվեց:

Կարողանալ կիրառել այն, ինչ սովորում ես, ինչպես ես սիրո հարցում. սա միայն մեկ օրինակ էր, թե ինչպես պետք է լինի Աստվածաշնչի ընթերցանությունը:

Աստվածաշնչի ուսումնասիրության գործնական քայլեր

Ձեզ կներկայացնեմ 4 օրինակ, թե ինչպես պատրաստվել Աստծո Խոսքի ուսումնասիրությանը՝

1. Հստակ ժամանակ հատկացնել. ես հանդիպում եմ Աստծո հետ առավոտյան, բայց եթե այն հարմար տարբերակ չէ ձեզ համար, ընտրեք այլ տարբերակ, նույնիսկ եթե այն ամեն օր չէ: Ուղղակի սկսեք և կտեսնեք այն պտուղները, որը ձեր՝ Աստծո Խոսքին հատկացրած ժամանակը կբերի ձեր կյանք.

2. Պատրաստե՛ք ձեզ աստվածաշնչյան ուսումնասիրությանը. տանն ունեցեք սիրելի վայր` մի տեղ, որտեղ կլինեք մենակ կամ որտեղ ձեզ ավելի հարմարավետ կզգաք.

3. Ձեռքի տակ ունեցե՛ք անհրաժեշտ նյութեր. իհարկե՛, ձեր ձեռքում կլինի ձեր Աստվածաշունչը, բայց նաև Աստվածաշնչյան բառարան, գրիչ, թուղթ: Այդ կերպ դուք ստիպված չեք լինի դադարեցնել ձեր ընթերցանությունը՝ ինչ-որ բան բերելով:

4. Պատրաստե՛ք ձեր սիրտը. խոսե՛ք Աստծո հետ այն ամենի մասին, ինչի կարիքը ունեք`խոստովանեք, խաղաղությամբ մտեք այդ ժամի մեջ, որպեսզի ոչինչ ձեզ չխանգարի նոր բան սովորել, նոր հայտնություն ստանալ:

Աստծո խոսքի ուսումնասիրությունն առաջնահերթություն դարձրեք ձեր կյանքում, որովհետև այստեղ է այն զորությունը, որը փոխելու է ձեր կյանքը` օգնելով ձեզ դառնալ այնպիսին, ինչպիսին Աստված է ցանկանում տեսնել ձեզ: Եվ դա հնարավոր լավագույն կյանքն է, որը դուք երբևէ կարող եք ունենալ:

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.