Ծոմապահության զորությունը. Դերեկ Պրինս
Սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։
«Արդ ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և ձեր բոլոր աշխատավորներին նեղում եք։ Ահա կռվի և հակառակության համար եք ծոմ պահում և անզգամության բռունցքով զարկելու համար… Այսպե՞ս կլինի այն ծոմը, որին ես եմ հավանում , իբրև մի օր, որ մարդ ճգնում է իր հոգով, գլուխը քաշ է գցել կնյունի պես…» (Եսայա 58:3-5):
Այստեղ նկարագրված մարդկանց համար ծոմապահությունը պարզապես կրոնական արարողությամբ ընդունված մի արարողակարգ էր, մի ծոմապահություն էր, որը պահում էին Հիսուսի օրերի փարիսեցիները։ Իրական զղջման և ինքնախոնարհման փոխարեն նրանք շարունակում էին իրենց սովորական աշխարհիկ գործերը, ինչպես նաև շարունակում էին մնալ իրենց ագահության, եսասիրության, հպարտության և ուրիշներին ճնշելու սխալ դիրքի մեջ։
Աստծուն հաճելի ծոմապահությունը բխում է ամբողջովին այլ դրդապատճառներից և վերաբերմունքից։
«Լուծի՛ր անիրավության կապանքները, բա՛ց արա լուծի կոշկոռները և ջարդվածներին ազատություն տուր, և ամեն տեսակ լուծ կոտրեցե՛ք» (խոսք 6)։
Աստվածաշունչը և փորձառությունը հաստատում են, որ շատ կապանքներ կան, որոնք չեն կարող արձակվել, բեռներ կան, որոնք չեն կարող խորտակվել, լուծ կա, որը չի կարող կոտրվել և շատ ճնշվածներ կան, ովքեր երբեք ազատ չեն արձակվի, մինչև Աստծո ժողովուրդը և հատկապես նրա առաջնորդները, չհնազանդվեն ծոմապահության և աղոթքի Աստծո կոչին։
Եսայան շարունակում է նկարագրել մեր իսկական վերաբուրմունքը կարիքավորների և ճնշվածների հանդեպ. «Հացդ կտրիր՝ տուր սովածին և թափառական խեղճերին տար տունդ, երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրու և քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր» (խոսք 7)։ Ծոմապահությունը պետք է միավորված լինի անկեղծ և գործնական բարեգործությամբ մեր շրջապատի մարդկանց հանդեպ՝ հատկապես նրանց, ովքեր մեր նյութական և ֆինանսական օգնության կարիքն ունեն։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես կհնազանդվեմ ծոմապահության և աղոթքի Աստծո կոչին որպես կապանքները քանդելու, բեռը խորտակելու, ճնշվածին ազատ արձակելու և լուծը կոտրելու Աստծո սահմանած ճանապարհ։ Ես հռչակում եմ, որ սատանան ոչ մի տեղ չունի իմ մեջ, նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա, նա ոչ մի հիմնավորված պահանջ չունի իմ հանդեպ։ Ամեն բան ապահովված է Հիսուսի արյամբ։ Ամեն։
Աղբյուրը՝ derekprincearmenia.com