Անցած շաբաթը շատ դժվար շաբաթ էր ինձ համար։ Ես իմ մշտական գործերով էի զվաղված։ Եվ ցավոք շատ սխալներ էի թույլ տվել ու պետք է ներողություն  խնդրեի մի քանի հոգուց։ Եվ ինձ համար դա անելը շատ դժվար էր։ Սակայն ես որոշեցի դեմ գնալ իմ սկզբունքներին ու ներողություն խնդրեցի նրանցից։

Ներողություն խնդրելը կարծես հակասում է մեր սկզբունքներին։ Հաճախ մեր հպարտությունը թույլ չի տալիս, որ ներողություն խնդրենք։ Բայց երբ ասում ես  «Կներե՛ս», քեզ թեթևացած ու խաղաղված  ես զգում։ Խոնարհ մարդը կարող է ասել  «Ների՛ր»։

Նա դա անում է, քանի որ գիտակցում է՝ ինքն էլ կատարյալ չէ և ունի թերություններ։ Ներողություն խնդրելիս մենք չենք ցածրանում ու յուրաքանչյուրս պետք է կարողանանք խոնարհվել։

Էնդրյու Մուրայն ասել է.  «Խոնարհությունը միակ հողն է, որի մեջ արմատավորված է շնորհը. խոնարհության բացակայության դեպքում մենք կարող ենք թերանալ ու ձախողվել»։

Երբ ներում ենք կամ ներողություն ենք խնդրում, մենք կոտրում ենք մեր հպարտությունը։ Երբ մենք ներում  ենք կամ ներողություն ենք խնդրում, դիմացինին ցույց ենք տալիս, որ ինքը կարևոր է մեզ համար։ Մեր հարաբերությունը մարդկանց հետ կարող է պահպանվել, եթե կարողանանք սիրել ու ներել։ Եթե մենք չենք շեղվում մեր ճանապարհից, պատրաստ ենք լինում խոնարհվել, սիրել, ներել ու ներողություն խնդրել, մեր այս քայլով հաճեցնում ենք մեր Տիրոջը և նաև մարդկանց։

Թարգմանեց  Արմինե Աբրահամյանը

Աղբյուրը՝  ftc.co

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.