Այս օրերը լցված են անհանգստությամբ և խառնաշփոթով, անգամ մեզ՝ հավատացյալներիս համար. հեշտ չէ հանգստություն պահպանել։ Թույլ տվեք ուրախացնել ձեզ. այս իրավիճակն Աստծուն չի զարմացրել կամ էլ անակնկալի չի բերել։ Նա հավերժական է, Նա գիտի վերջը՝ դեռ ամենասկզբից։ Պետք է վստահել Նրան, քանի որ Նա կօգնի մեզ հաղթահարել այս դժվարին ընթացքը և այն կօգտագործի մեր օգտին։ Աստծո հետ ամեն բան հնարավոր է։

Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել երեք քայլերի մասին, որոնք դուք կարող եք անել հենց հիմա, այն ընթացքում, երբ վիրուսը տարածվում է ողջ աշխարհով մեկ։

1․Աղոթե՛ք և խնդրե՛ք Աստծուն, որպեսզի տա իմաստություն, խորաթափանցություն և գործողության ճիշտ պլան ձեզ, ձեր ընտանիքին, կառավարությանը, առողջապահական ոլորտի աշխատողներին և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս գործի լուծման խնդրում և տուժածներին։ Առաջին հերթին անհրաժեշտ է խնդրել իմաստություն և առաջնորդություն այս իրավիճակի վերաբերյալ։

«Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստվածանից, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նրան» (Հակ․1։5)։

2․ Մի՛ հանձնվեք վախին։ Վախով և մտահոգություններով լցված մտքերը կփորձեն ներխուժել ձեր գլուխը։ Երբ այդպիսի մտքեր են առաջանում, բարձրաձայն ասեք ինքներդ ձեզ՝ «Ես չեմ վախենալու և որոշումներ չեմ կայացնելու՝ հիմնվելով վախի վրա։ Սա Տիրոջ մարտն է և ես ապավինում եմ Նրան»։ Դուք կարող եք ապրել առանց վախի. իմաստությամբ վարվեք և սրտում խաղաղություն պահեք։

«Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմ․ 1։7)։

3․Հռչակե՛ք Աստծո խոսքն ու Աստծո խոստումները ձեր վրա և ձեր ընտանիքի անդամների վրա։ Աստծո խոսքը հռչակելով՝ դուք վարում եք հոգևոր պատերազմ և քանդում՝ թշնամու ծրագրերը։

«Որովհետև Աստծո խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է․․․» (Եբր․4։12)։

Մենք կշարունակենք ծառայել, ուսուցանել և կիսվել Աստծո խոսքով։ Մենք հավատում ենք, որ Աստված կպաշտպանի ձեզ և ձեր ընտանիքները, և որ այս օրերին ավելի շատ մարդիկ կճանաչեն Հիսուսին։

Ջոյս Մայեր
Աղբյուրը՝ joycemeyer.ru

Թարգմանեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.