Ծնողական վերաբերմունք
«Նեղությանս մեջ Տիրոջն աղաղակեցի ու Նա ինձ լսեց» (Սաղմոս 120.1):
Ծնող լինելը շատ դժվարություններ է ներառում իր մեջ, հատկապես, երբ խոսքը գնում է սիրելի որդուն կորցնելու ցավի մասին: Ես երբեք չեմ մոռանա այն փոքրիկներին, ում հանդիպել եմ Լոս Անջելեսի Մանկական Հիվանդանոցում: Նրանցից շատերը տառապում էին մահացու հիվանդություններով: Թեև նրանցից որոշները տասը տարեկանից էլ փոքր էին, բայց Քրիստոսի հանդեպ նրանց հավատը հաստատուն էր: Նրանց ծնողները հաջողությամբ անցան փրկությանը վերաբերող հրաշալի դասը: Ինչպիսի՜ ընդունելության պիտի որ արժանանային այդ մանուկները, երբ հանդիպեին Նրան, Ով ասում էր. «Թույլ տվե՛ք մանուկներին ինձ մոտ գալ...» (Մարկոս 10.14):
Այն ծնողներին, ովքեր զավակ են կորցրել, թույլ տվե՛ք այս խոսքերով մխիթարել. «Քո Հայրը կյանքիդ ցանկացած իրավիճակում ոչ մի անգամ աչքաթող չի արել, թեև շատ բաներ այժմ թվում են վերահսկողությունից դուրս: Նա քեզ հետ է: Ամուր պահի՛ր հավատքդ քո անպատասխան հարցերի մեջ: Դավանի՛ր սաղմոսերգուի այս խոսքերը. «Իմ անձը հալչում է տրտմությունից, զորացրո՛ւ ինձ ըստ քո խոսքի» (Սաղմոս 119.28): Մի օր Աստծո միտումները հայտնի կդառնան, և դու մի ողջ հավերժություն կխոսես այդ մասին: Միևնույն ժամանակ իմ ամբողջ էությամբ ես աղոթում եմ, որ Տերն օգնի քեզ քո որդու կամ դստեր ծանր կորուստի կամ ժամանակավոր բաժանման ժամանակ»:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ Dr James Dobson Devotional for Parents (christianity.com)