Ես ձեզ կասեմ, թե որն է Աստծո օրհնությունը՝ լինել Աստծո կամքի մեջ, քայլել Նրա հետ, լսել Նրա ձայնը, սիրել Նրան, իմանալ Նրա Խոսքը և լինել ընկերակցության մեջ Նրա հետ: Տեսնելով հրաշքներ, քանզի Նա այդ անում է ձեր կյանքի ընթացքում և ձեր կյանքում՝ Իր փառքի համար: Ահա սա է հավատքի կյանքը:

Գալու է մեկ այլ օր, և այս աշխարհն ամենևին ամբողջը չէ: Հիսուսն ասաց, որ նրանց համար, ովքեր ապրում են հավատքով և որոնց այս աշխարհն արժանի չէ, կա մեկ այլ աշխարհ: Եվ չնայած որ արժանի չեն լինել այնտեղ, բայց Աստվածաշունչն ասում է, որ նրանք հավիտյան փայլելու են այնտեղ աստղերի նման: Գալու են լավ ժամանակներ, երբ որ սխալները ուղղվելու են, այն, ինչ գլխիվայր էր, շտկվելու է: Այն ամենը, ինչ մենք չէինք կարողանում շտկել այստեղ, ուղղվելու է: Նրանք հիասքանչ ժամանակ են անցկացնում այնտեղ հենց հիմա:

Ընկերնե՛ր, այս աշխարհն ամբողջը չէ, այստեղ չէ ո՜չ ամբողջը, ո՜չ ավարտը: Այստեղ դուք ապրում եք հավատքով և ո՛չ տեսնելով կամ հպվելով: Բայց մենք տեսնելու ենք Նրան, ինչպիսին որ Նա կա և լինելու ենք Նրա նման՝ այդ ժամանակ արդեն տեսնելով:

Ես տեսա երկինքը, բայց առաջ էլ այդպիսին էի պատկերացնում այն: Բոլորը ծիծաղում էին, գրկում մեկը մյուսին, այնտեղ տիրում էր իրական, մաքուր սերը, և երբ Հիսուսն անցնում էր սենյակով, նրանք կանգ էին առնում, ծնկի գալիս, երկրպագում Նրան և ասում.«Շնորհակալությո՜ւն, Հիսո՛ւս, շնորհակալությո՜ւն, Տե՛ր, շնորհակալությո՜ւն, Տե՛ր», և ապա նորից ուրախանում, գրկում մեկը մյուսին, և նրանք տեսնում էին ինչ-որ մեկին և ապա ասում. «Օ՜, չգիտեի, որ այստեղ կլինես, շատ ուրախ եմ՝ քեզ այստեղ տեսնելով»: Երկինքը հիանալի վայր է, և այդ մեկը պատասխանում է և ասում. «Այո՜, Աստված փրկեց ինձ՝ մեր բաժանումից հինգ տարի անց»:

Եվ հիմա դիմում եմ այն մարդկանց, ովքեր երբեք չեն եկել Քրիստոսի մոտ միայնակ: Քրիստոսն է դեպի Աստված տանող միակ ճանապարհը: Եվ այն հարցին, թե ի՞նչ պետք է անել կամ ինչպե՞ս, ես քեզ կասեմ՝ ապաշխարի՜ր քո մեղքերից և նայի՜ր Քրիստոսին: Եթե դուք իսկապես նայեք Քրիստոսին, ապա ետ կդառնաք ձեր մեղավոր բնույթից:

Նայե՜ք Հիսուսին, մի կողմ դարձե՛ք ինքներդ ձեզանից: Մի կողմ դարձե՛ք այն ամենից, ինչին հավատում եք այսօր: Աստվածաշունչն ասում է, թե իմ և ձեր մեղքի համար Աստված Ում վրա թափեց Իր բարկությունը: Աստված Իր բարկությունը թափեց Իր իսկ Որդու վրա, Նա ատեց Նրան, քանզի ատում էր մեզ և մեր մեղքը: Հիսուսը վերցրեց այդ ամենը մեր փոխարեն: Քրիստոսը այդ ամենը վերցրեց Իր վրա, որպեսզի մենք կարողանանք փրկվել:

Դարձե՛ք ամեն բաներից և ուղղվե՛ք դեպի Քրիստոսը: «Ինձ համար ապրելը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ» (Փիլիպպեցիս 1.21):

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Աղբյուրը՝ illbehonest.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.