Երբ մենք ընդունում ենք Սուրբ Հոգու զորությունը, սկսում ենք իրագործել այս հանձնարարականը. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կ’գործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կ’գործէ. Որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում» (Հովհաննես 14.12):

Ողջ աշխարհն ունի Նրա ապաքինման, մաքրման, փրկության, զորության կարիքը, և դա տեղի է ունենում միայն Նրա կատարյալ զոհաբերության շնորհիվ. «Քանի որ ես գնում եմ Հոր մոտ»:

Երբեք չկասկածեք Հիսուսի՝ ձեզ տված հնարավորության վրա: Սրա անսասան հավատքի բանալին հավատալն է, որ Նա անդադար գործում է: Երբ աշակերտները խնդրեցին Հիսուսին, որ իրենց հավատք տա, Նրա պատասխանը բավարարեց ամեն ինչ. «Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենաք, այս սարին կ’ասէք՝ փոխադրուիր այստեղից այնտեղ, եւ նա կ’փոխադրուի. Եւ ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար» (Մատթեոս 17.19):

Չնայած Քրիստոսի մեծամեծ պարգևներին՝ մեզանից ոմանք համոզված են, որ արժանի չեն ներկայացնելու Նրա Ավետարանը: Այնուամենայնիվ, դա հակասում է Ավետարանի էությանը: Մենք դառնում ենք Նրա սուրբ ներկայացուցիչները ոչ թե մեր կարողության շնորհիվ, այլ Աստծո՝ մեր մեջ իրականացվող գործի միջոցով. «Եւ հաստատ համոզուած եմ սորան, թէ նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կ’կատարէ էլ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը» (Փիլիպպեցիս 1.6):

Պետրոսը հավանաբար առաջին քրիստոնյան էր, ում ուսուցանվեց այս հզոր ճշմարտությունը: Գործք. 10-ում, երբ Սիմոն անունով կաշեգործի հետ մնում էր Յոպպայում, Պետրոսն աղոթքի ժամանակ տեսիլք տեսավ, որն ազդեց Քրիստոսի Ավետարանի տարածման գործի վրա առ այսօր: Նա տարակուսած էր տեսիլքից, բայց հնազանդվեց Աստծո առաջնորդությանը, և բժշկության դուռը և Աստծո փրկագնող զորությունը բացվեց աշխարհի առջև (տե՛ս Գործք 10.9-48):

Անկախ այն հանգամանքից, թե ինչ կարծիք ունեք ձեր մասին այսօր՝ ես քաջալերում եմ ձեզ ընդունել Նրա սրբությունը և ստանալ Նրա օծությունը՝ կատարելու այն առաքելությունը, որը Նա պատրաստել է ձեզ համար: Նա կբացի յուրաքանչյուր դուռ, և կտեսնե՛ք, թե ինչպես է Նա անսպասելի հրաշքներ գործում:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.