Պահված՝ Հիսուսի խոստման համաձայն. Դեյվիդ Ուիլքերսոն
Սատանան չի կարող փորձել Աստծո որևէ զավակի հավատքն առանց Տիրոջ թույլտվության: Պարզ ասած՝ յուրաքանչյուր փորձությունով Աստված նպատակ ու ծրագիր ունի, որը սատանան բերում է մեր կյանք: Հիսուսը նախազգուշացրեց Պետրոս առաքյալին. «Սիմօն, Սիմօն. Ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պէս» (Ղուկաս 22.31):
Խոսքը հստակ ասում է, որ սատանայի հիմնական նպատակն է ոչնչացնել Հիսուսին ծառայողների հավատքը: Բայց շատ հավատացյալներ զարմանալի են համարում այն փաստը, որ Տերը սատանային թույլ տվեց Պետրոսին փորձել:
Քրիստոնյաներից շատերը հիշում են Պետրոսի պարծանքը. «Տէր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մահն էլ գնալու» (22.33): Այն, ինչ Պետրոսն ասում է այստեղ, կարող է համարվել հոգևոր համարձակություն, բայց իրականում դա մարմնական հանդգնություն էր, որի դեմ նախազգուշացնում են սուրբ գրությունները:
Երբ Պետրոսին հարցրին իր հավատքի մասին, նա ոչ թե համարձակորեն հայտարարեց իր հավատարմությունը Հիսուսին, այլ հերքեց, որ ճանաչում է Նրան: Եվ հետո խուճապահար փախավ: Այնուամենայնիվ, այս երբեմնի անվախ աշակերտն այժմ կոտրված ու տառապյալ էր իր անհաջողությունից: Հիսուսն ավելի վաղ ասել էր. «Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի» (Ղուկաս 22.32):
Սա Աստվածաշնչի ամենախրախուսական համարներից մեկն է: Հիսուսն այստեղ Պետրոսին ասում է, որ անկախ այն բանից, թե ինչին նա կբախվի կամ ինչ կլինի, ներառյալ՝ Քրիստոսին ուրանալը, իր հավատքը միևնույն է չի տապալվելու:
Ճիշտ այնպես, ինչպես նա արել է պատմության ողջ ընթացքում, այսօր ևս սատանան Աստծո թույլտվությունն է պահանջում մեզ մաղով անցկացնելու համար: Նա գազազած կերպով ցանկանում է «հարվածել» մեր տներին, ամուսնություններին, երեխաներին, առողջությանը, աշխատանքին և կարիերային, Տիրոջ հանդեպ մեր հավատքին:
Բայց վստահ եղե՛ք, որ Աստված ձեզ չի լքել և չի լքելու: Եւ անշուշտ հենց հիմա Նա ասում է քեզ. «Ես երբեք չեմ լքի քեզ: Ահա, ես քեզ հետ եմ, մինչեւ աշխարհի վերջը»:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը