Ձմեռ պապի պատրանքը
Մոլորություններից մեկը, որ որոշ մարդիկ պնդում են, այն է, թե կրոնը և առհասարակ քրիստոնեությունը իռացիոնալ չեն: «Ծիծաղելի է հավատալ Աստծուն»,– ըստ նրանց պնդման։ «Ոչ մի ապացույց չկա, որ Աստված գոյություն ունի»: Ռիչարդ Դոքինսը իր գրքերից մեկում խոսում է այն մասին, որ Աստծո հանդեպ հավատը նման է Ձմեռ պապի հանդեպ ունեցած հավատին:
Բայց, իհարկե՛, Աստծո հանդեպ հավատը Ձմեռ պապի հանդեպ հավատի հետ համեմատելու մեջ մի մեծ խնդիր կա: Ես չեմ ճանաչում մեկին, ով հասուն տարիքում հավատա Ձմեռ պապին: Այնուամենայնիվ, ես գիտեմ շատ քրիստոնյաների, հաճախ նախկին աթեիստների, ովքեր գտել են Աստծուն մեծահասակ տարիքում: Միայն սա ցույց է տալիս, որ Աստված և Ձմեռ պապը էապես տարբեր են: Ավելին, հազարավոր հայտնի մտավորականներ այժմ և առհասարակ պատմության ընթացքում հավատացել են Աստծուն: Միայն դա հուշում է, որ Աստծո հանդեպ հավատը դժվար թե «անիմաստ» լինի:
Իսկ ինչ կասեք մյուս պնդման մասին, թե «դուք չեք կարող ապացուցել, որ Աստված գոյություն ունի»: Ի՞նչ կարող է հավատացյալ մարդն ասել անհավատին: Դե՛, ես կարող եմ առնվազն սկսել մատնանշել, որ կան շատ լավ փաստարկներ, որոնք չնայած չեն ապացուցուցում Աստծո գոյությունը, անշուշտ ենթադրում են, որ Աստծո գոյությունը չափազանց հավանական է: Գոյություն ունեն փիլիսոփայական փաստարկներ, ինչպիսիք են տիեզերաբանական փաստարկները. ամեն ինչ, որ սկսել է գոյություն ունենալ, ունեցել է իր պատճառը. տիեզերքը սկսեց գոյություն ունենալ, հետևաբար, տիեզերքը գոյանալու պատճառ ուներ: Փիլիսոփաների մեծամասնությունը կասեր, որ դա հզոր փաստարկ է:
Կան նաև փաստարկներ՝ կապված արտաքին տեսքի և կազմավորման հետ: Տիեզերքն ու բնության օրենքները, ինչպես ժամանակին ասել է մի ֆիզիկոս, կասկածելիորեն սցենարային համանման գործընթացի, կապի մեջ են: Կամ գուցե խոսենք կյանքի նպատակի մասին: Մեզանից շատերը ներքուստ գիտեն, որ կյանքն իմաստ ու նպատակ ունի:
Քրիստոնյան իր հերթին կնշի, որ ամենակարևոր բաները մեզ համար վեր են բոլոր ֆիզիկական և նյութական իրերից. բարոյականությունն ու իմաստը, սերն ու ընկերությունը, գեղեցկությունն ու ճշմարտությունը: Այս բոլորը չեն հատվում աթեիզմի հետ։
Աստծո գոյության թերևս ամենահզոր ապացույցն Աստվածաշունչն է: Աստվածաշունչը չի ներկայացնում Աստծո մասին ինչ–որ փաստարկ, այլ մատնանշում է Աստծո աշխարհում ներգրավվածությունը: Ամենակարևորն այն է, թե ինչպես ի դեմս Հիսուս Քրիստոսի աշխարհը ստեղծող Աստված մարդ դարձավ և եկավ մեր աշխարհ՝ այն փրկելու համար: Սա հեռավոր, տեսական Աստծո մասին չէ, այլ Իրական, Կենդանի Աստծո: Ս. Ս. Լյուիսն այսպես է ասում. «Ես հավատում եմ քրիստոնեությանն այնպես, ինչպես հավատում եմ, որ արևը ծագել է: Ոչ թե այն պատճառով, որ ես դա տեսնում եմ, այլ նրա շնորհիվ, որ ես տեսնում եմ մնացած բոլոր բաները»:
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը