Սուրբծննդյան տոնի հրաշալի կողմերից մեկն ընտանեկան  յուրօրինակ ավանդույթների տոնակատարությունն է, որոնք այն դարձնում են յուրահատուկ յուրաքանչյուրիս համար: Իմ ընտանիքում մենք ունեինք մի քանի սիրելի սուրբծննդյան հեռուստանախագծեր, որոնք մասն էին դարձել մեր տոնակատարության: Իմ ամենասիրածներից մեկը «Չարլի Բրաունի Սուրբ Ծնունդն» էր: Ես սիրում էի այն երաժշտությունը, որն ընկած էր անիմացիոն կերպարների և սցենարի հիմքում: Ես շատ հավանում էի այն գաղափարը, որ Չարլի Բրաունը մրցույթին մասնակցելու համար գտնում է ամենակարճահասակ տոնածառը, ինչպես նաև հավանում էի Լինուսի քնքուշ, բայց ցնցող հիշեցումը՝ սուրբծննդյան իրական իմաստի մասին:

Մինչ օրս Ղուկասի ավետարանի երկրորդ գլխի ուղերձը լիահույս հույզեր է փոխանցում ինձ: Ուրախության արցունքներով են հաճախակի լցվում իմ աչքերը, երբ մտովի պատկերացնում եմ հրեշտակի փոքրիկ, մանկանման ձայնը, որը հռչակում էր Աստծո Բարի լուրի հզորությունը.

«Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին։ Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. Եւ մեծ վախով վախեցան։ Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի. Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը։ Եւ այս լինի ձեզ նշան. Մի երեխայ կ’գտնէք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած։ Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում. Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն»(Ղուկաս 2.8-14)։

Ես մտածում էի այն Բարի լուրի մասին, որը հրեշտակները հռչակեցին հովիվներին աստղազարդ գիշերը: Ես մտածում եմ, թե այն ինչ հակակշիռ է մեր օրերում ամեն քայլափոխի հնչող գերակշռող «վատ լուրերի»–ին: Պատերազմները շարունակվում են, միլիոնավոր երեխաներ որբացել են, քաղաքական թեկնածուները զրպարտում են միմյանց, այնինչ կարող էին քննարկել քաղաքական օրակարգը և նպատակները, մարդիկ կորցնում են իրենց սիրելիներին քաղցկեղի պատճառով: Մի խոսքով՝ մենք ապրում ենք վատ լուրերի աշխարհում:

Երբ այս ամենը համադրում եմ Ղուկասի Բարի լուրի ուղերձի հետ, հասկանում եմ, թե ինչպես է մեր Բարի լուրի զորության շողքը ծածկում այս աշխարհի վատ լուրերը:

Նախ՝ հրեշտակը հայտարարում է, որ փրկությունը եկել է. «Այսօր՝ Դավթի քաղաքում, ծնվել է Մեսիան»: Այդ խեղճ հովիվների համար սա իրապես բարի լուր էր: Նրանց փրկիչը եկել էր փրկելու նրանց հռոմեական ճնշումներից, և այժմ Իսրայելը վերականգնվելու էր Աստծո Մեսիայի իշխանությամբ: Երկրորդ, Աստծո խոստացած Մեսիայի բարի լուրը լուսաբանում է Աստծո բարեհաճությունը մեր նկատմամբ: «Փառք Աստծուն բարձունքներում», - ասում է հրեշտակը,- «և երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ հաճություն»: Հունարեն pleased բառը բառացիորեն նշանակում է «հավանություն տալ կամ հաճենալ»: Շատ հաճախ գուցե մեզ շրջապատող վատ լուրերի ազդեցության ներքո մենք պայքարում ենք այն մտքի դեմ, որ Աստված անչափ բարկացած է մեզ վրա: Բայց հրեշտակները հայտարարեցին ճիշտ հակառակը. Եվ սա շատ լավ լուր է: Աստված ուղարկում է Հիսուսին՝ Մեսիային՝ ելնելով Իր արարչագործության բարեհաճությունից: Մեսիան, Ով եկել է աշխարհ որպես մեզնից մեկը, Էմանուելը՝ «Աստված մեզ հետ»–ը, Ամենամեծ բարի լուրն է, որը մենք երբևէ կարող էինք ստանալ: Հիսուսը Հովհաննեսի ավետարանում ասում է. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Հովհ. 3.16):

Հակադրվելով մեր աշխարհի և մեր կյանքի վատ լուրերին՝ Աստծո բարի լուրն է, որ պետք է հնչի մեր սրտերում և մտքերում, երբ տոնում ենք սուրբծննդյան տոները՝ Աստված մեզ հետ է, Աստծո հաճությունը մարդկանց մեջ է և Աստված սիրում է մեզ: Հիսուսը փառավոր կերպով բացում է գոյություն ունեցող բոլոր բարի լուրերի արքայությունը՝ տալով Իր թագավորական ողջույնը, նույնիսկ վատ լուրերի ներկայիս պայմաններում: Մենք կարող ենք ընդունել Աստծո փրկագնման Բարի լուրը նույնիսկ ճգնաժամային դժվարություններում: Եվ մենք կարող ենք ապրել Բարի լուրով, մինչ կշարունակենք մեր հույսը դնել մեր մեջ բնակվող Աստծո վրա: «Աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Հովհ. 16.33): Փա՛ռք Աստծուն բարձունքներում:

Աղբյուրը՝ rzim.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.