Մսուրում ծնված երեխան Աստված էր։

Նոր տարվա  մեր ամենասիրելի ծիսակարգերից է մսուր պատրաստելը։ Տարիներ շարունակ դա տեղի է ունեցել մեր ընտանիքում։ Մեր տանն երեխաները սիրում են մասնակցել այդ արարողակարգին։ Իսկապես շատ հաճելի է մսուր պատրաստելու ընթացքը։ Երբ մսուր ենք  պատրաստում, մեզ մոտ հաճախ առաջանում է այս հարցերը.

«Արդյո՞ք փոքրիկ Հիսուսը չէր մրսում մսուրի մեջ։ Մարիամն ու Հովսեփը ունեի՞ն ծածկոց Նրան ծածկելու համար»։

Մի անգամ իմ զարմիկներից մեկն ինձ հարցրեց.«Քեռի Ալե՛քս, ինչո՞ւ Հիսուսը եկավ աշխարհ»։

«Դա իսկապես հիանալի հարց է»,- ասացի ես։

Երբ մտածում ենք Հիսուսի աշխարհ գալու մասին, Սուրբ Ծնունդն ավելի իմաստալից է դառնում մեզ համար։ Շատ կարևոր իրողություններ կան Հիսուսի աշխարհ գալու հետ կապված։ Դրանցից են՝

Մարգարեությունը կատարվեց։

Հիսուսի ծնվելու մասին շատ փաստեր կան Հին Կտակարանում, որոնք գրել են մարգարեները։ Մատթեոս առաջին գլխում գրված է Հիսուսի սերնդաբանության մասին։ Հիսուսը սովորեցնում էր, որ Իր մասին գրված էր Հին Կտակարանում, և այդ ժամանակ կատարվում էր մարգարեությունները Հիսուսի ծնունդի և կյանքի մասին։

«Եվ սկսելովՄովսեսիցըեւբոլորմարգարեներիցըմեկնումէրնրանց՝ինչորգրքերիմեջ գրված էր իր մասին» (Ղուկաս 24.27):

«Քննեցեքգրքերըորդուքկարծումեք թե նրանցովունիքհավիտենական կյանք, եւ նրանք են, որ  ինձ համար վկայում են» (Հովհաննես5.39):

Աստված որպես մարդ ցուցադրվեց։

Մեկ անգամ Հիսուսը հարցրեց մի մարդու. «Հավատո՞ւմ ես Աստծո Որդուն»։

Իսկ մարդը պատասխանեց. «Իսկ ո՞վ է Նա»։

Հովհաննես 9.35-37-ում գրված է.«Հիսուսը լսեց, որ Նրան դուրս արին. եւ նրան գտավ և ասեց Նրան. Դու հավատո՞ւմ ես Աստուծո Որդուն։ Նա պատասխանեց եւ ասեց. Տեր, ո՞վ է նա՝ որ հավատամ Նրան։ Հիսուսն էլ նրան ասեց. Տեսար էլ Նրան. եւ քեզ հետ խոսողնէլ նա ինքն է»։

«Հիսուսը նրան ասեց. Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, եւ ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպոս. ինձ տեսնողը Հորը տեսավ. եւ դու ինչպէ՞ս ես ասում. Հայրը ցույց տուր մեզ» (Հովհաննես 14.9):

Մեղքի համար գին վճարվեց։

Հիսուսը ծնվել էր մահանալու համար։ Նա լավագույն զոհն էր որպես գառ, Ով զոհասեղանի վրա Իր կյանքն էր դնելու հանուն ողջ մարդկության։

Ա Պետրոս 1.18-19-ում գրված է. «Գիտենալով որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցաք ձեր հայրենավանդ ունայն վարմունքիցը։ Այլ Քրիստոսիպատվական արյունովը, ինչպեսմի անբիծ եւ անարատ գառի»։

Հիսուսն, Իր կյանքը զոհելով, մեզ ազատեց մեր մեղքերից։

«Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ և մեր  անօրենությունների համար հարվածվեցավ, մերխաղաղությանպատիժը նրա վրա եղաւ, և նրա վերքերովըմենք բժշկվեցանք։ Մենք ամենքս աչխարների պես մոլորվեցանք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դառավ, և Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը» (Եսայա 53.5-6):

«Հետևյալօրը Հովհաննեսըտեսնում է Հիսուսինիրան մոտգալիս, ևասումէ. Ահա Աստուծո Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը» (Հովհաննես 1.29):

«Եվ տեսա, և ահա այն աթոռի մեջ ր չորս կենդանիների մեջ և երեցների մեջ մի Գառն կանգնած մորթվածի նման, որ յոթը եղջյուր ուներ և յոթն աչք, որ Աստուծո յոթը  Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը» (Հայտնություն 5.6):

Հաղթեց մահին։

Աստված պատվիրեց Ադամին ու Եվային, որ չուտեն բարու և չարի գիտության ծառից, սակայն նրանք չլսեցին Աստծուն։

«Բայց բարիի եւ չարի գիտության ծառիցը մի ուտիր. Որովհետևնրանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2.17):

Սակայն Հիսուսը ծնվեց, որպեսզի մեզ ազատի մեղքի իշխանությունից։ Նա Իր ծնունդով մահին հաղթեց։

«Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանա և սպանեեւ կորցնե. ես եկա,  որ կյանքունենաք, և էլ աւելի ունենաք» (Հովհաննես 10.10):

Կարող եք ընթերցել Հռոմեացիս 5.12-21, Ա Կորնթացիս 15.22, 26:

Սատանան պարտվեց։

Սատանայի փափագն էր վնասել Հիսուս մանուկին։

«Այն ժամանակ Հերովդեսը տեսնելով թե խաբվեցավ մոգերիցը, շատ բարկացավ. Եվ ուղարկեց կոտորեց այն ամեն երեխաներին, որ Բեթլեհէմումը եւ նրա չորս կողմերումն էին․ երկու տարեկաններին եւ նրանցից ցածերին, այն ժամանակին նայելով որ ստուգեց մոգերիցը։

Այն ժամանակ կատարվեցավ Երեմիա մարգարեի ձեռով ասվածն, որ ասում է. Այն լսվեցավՌամայի մեջ՝ ողբ եւ լաց եւ կոծ. Ռաքելը իր որդկանց վերա լաց էր լինում, ևչէր կամենում մխիթարվիլ, որովհետև չկան» (Մատթեոս 2.16-18):

Սատանան չէր ուզում, որ իր ծրագիրը քանդվի։ Սակայն Հիսուսի ծնունդով քանդվեցին սատանայի ծրագրերը։

«Եվ նա որ մեղք է անում, սատանայիցն է. Որովհետև սատանան հենց սկզբիցը մեղանչում է, նորա համար հայտվեցավ Աստծո Որդին, որ սատանայի գործերը քանդի» (Հովհաննես 3.8):

Նա շուտով գալիս է։

Քրիստոսի գալուստը կարևոր պատմական իրադարձություն էր։

Ոչ ոք չգիտի Հիսուսի երկրորդ վերադարձի օրն ու ժամը։

Եբրայեցիս 1.2-ում գրված է. «Այս վերջի օրերումը խոսեց մեզ հետ Որդովը, որին ամեն բանի ժառանգ դրավ, որով աշխարհքն էլ արավ»։

Հիսուսն, ապրելով երկրի վրա, զգաց այն ամենը, ինչ մենք ենք զգում։

Մսուրում գտնված երեխան նույն Ինքն Աստված է։ Նա ծնվեց ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում։ Նա աշխարհ եկավ, որպեսզի փրկի մարդկությանը։ Նա է մեր Փրկիչը։

«Շատ մարդիկ ձգտել են լինել աստված, սակայն միայն մեկ ճշմարիտ Աստվածն է ձգտել լինել մարդ»։

Այսօր աշխարհում շատերը Սուրբ Ծնունդը տոնում են որպես արձակուրդներ կամ ծիսակարգեր և չգիտեն կամ չեն ուզում գիտակցել, որ Սուրբ Ծնունդը Հիսուսի մասին է։

Սուրբ Ծնունդը անհատի և կարևորագույն իրադարձության մասին է, և այդ կարևորագույն անձը Հիսուս Քրիստոսն է։

Եկե՛ք ճիշտ կերպով հասկանանք Սուրբ Ծնունդի կարևորությունը և այս օրերին ավելի շատ ժամանակ անցկացնենք Աստծո հետ։

Աղբյուրը՝ decisionmagazine.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.