Գործել սիրուց, այլ ոչ թե վախից դրդված. Գարի Ուիլքերսոն
Դժվար ժամանակներ են գալիս, և երիտասարդների հաջորդ սերունդը պետք է իմանա՝ միակ բանը, որից պետք է վախենա, վախի մեջ ապրելն է։ Դուք պետք է զորանաք փառահեղ Ավետարանից, որը Հիսուսն է ձեզ փոխանցել՝ ուրիշների հետ բաժնեկցելու համար:
Ճշմարտությունն այն է, որ հալածանքները կշարունակեն աճել, քանզի Ավետարանը անընդհատ հիասթափեցնում է նրանց, ովքեր քայլում են խավարի մեջ: Աստված անընդհատ խափանում է նրանց հակաքրիստոսական ջանքերը, և դա նրանց պարզապես զայրացնում է: Այսպիսով, Հովհաննեսը գրում է. «Անիրաւութիւն գործողը թող էլ անիրաւանայ, եւ կեղտոտը թող էլ կեղտոտուի, եւ արդարը թող էլ արդարանայ, եւ սուրբը թող էլ սրբուի» (Հայտնություն 22.11):
Հովհաննեսը նկարագրում է մեր պատասխանն աշխարհին, երբ այն մեր նկատմամբ ավելի դաժան և զայրացած է դառնում: Նրա խոսքերը կրկնում են Հիսուսի հետեւյալ խոսքերը. «Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը» (Մատթեոս 5.10):
Թո՛ղ ձեր սիրտը կառավարվի Հիսուս Քրիստոսի սիրով: Մեր ողջ ուժը կախված է Նրա սիրուց։ Իրոք, մեր վկայության զորությունը կայանում է Նրա՝ Խոսքը գթասրտորեն քարոզելու և ապականված սերնդի մեջ սուրբ մնալու մեջ:
Հիշե՛ք այն սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի ունեցավ Իսրայելում, երբ Հիսուսը ծնվեց: «Ձայն լսուեցաւ Ռամայի մէջ՝ ողբ եւ լաց եւ կոծ. Ռաքէլը իր որդկանց վերայ լաց էր լինում, եւ չէր կամենում մխիթարուիլ, որովհետեւ չ’կան» (Մատթեոս 2.18): Երբ Քրիստոսը մարդացավ, Նա կարող էր անգամ ասել. «Հերովդեսը կվճարի իր արածի համար: Նա սպանեց իմ բոլոր հրեա եղբայրներին, այնպես որ Ես նրան ոչնչացնելու եմ»:
Իհարկե՛, մեր Տերը այդպես չվարվեց: Փոխարենը՝ Նա հռչակեց Բարի Լուրը, բուժեց հիվանդներին և շարունակեց իրագործել Իր Հոր գործերը: Նա նույնիսկ շեղեց Իր ուշադրությունն Իր գործերից, երբ Հերովդեսը ցանկանում էր սպանել իրեն (տե՛ս Ղուկաս 13.31-33): Նա ասում էր. «Ես կշարունակեմ անել այնպես, ինչպես անում եմ, և հետապնդումներն Ինձ չեն շեղելու, որքան էլ որ դրանք սաստկանան: Իմ Խոսքը կհաղթի բոլորին, և Ես կկատարեմ Իմ հանձնարարականը՝ ազատելով յուրաքանչյուր գերիի»:
Թո՛ղ Հիսուսի նպատակը լիովին լեցնի մեր սրտերը, երբ աշխարհը շարունակում է ընթանալ իր մութ ճանապարհներով: Թո՛ղ որ մենք իրականացնենք Նրա նպատակը, որն էլ հենց մեր կոչումն է: Ալելուիա՜:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը