Հավատքն առանց բարի գործերի մեռած է
Ցրտից դողացող մոտ տասը տարեկան մի տղա, ոտաբոբիկ կանգնել էր կոշիկի խանութի ցուցափեղկի դիմաց և առանց դադարի նայում էր կոշիկներին:
- Նրան մոտեցավ մի կին և հարցրեց.
- Իմ փոքրիկ ընկե՛ր, ի՞նչ ես նայում այս ապակուց այն կողմ, ինչի՞ մասին ես մտածում:
- Ես խնդրում եմ Աստծուն, որ Նա ինձ տա մի զույգ կոշիկ,-պատասխանեց տղան:
Տիկինը տղայի ձեռքից բռնեց և նրա հետ մտավ խանութ: Նա խնդրեց վաճառողին բերել մանկական վեց զուգագուլպա և հարցրեց, թե կարո՞ղ է բերել տաք ջրով թաս ու սրբիչ:
Աշխատակիցը բերեց ամենը, ինչ խնդրել էր կինը: Նա տարավ տղային խանութի հետնամաս, հանեց ձեռնոցները, լվաց երեխայի ոտքերը, չորացրեց սրբիչով: Վաճառողը բերեց զուգագուլպան: Տիկինը մեկ զույգը հագցրեց տղային, ապա փորձեց ու գնեց նրան կոշիկներ: Խնդրեց փաթեթավորել մնացած զուգագուլպաները և տվեց տղային: Հետո շոյեց տղայի գլուխը և ասաց.
- Հիմա դու, անկասկա՛ծ, քեզ ավելի լավ ես զգում:
Նա շրջվեց, որպեսզի հեռանա:
Այդ ժամանակ տղան բռնեց նրա ձեռքից և նայելով նրան արցունքներն աչքերին՝ հարցրեց.
- Դուք Աստծո կի՞նն եք:
Հ.Տ. Նկարում պատկերված է ավստրիացի տղան, ով ստացել է նվեր կոշիկ Կարմիր Խաչից, 1945թ.: