Դուք չեք հավատո՞ւմ Աստծուն
- Դուք չեք հավատում Աստծուն, բայց ասում եք «շնորհակալություն» (ռուսերեն՝ «спасибо»-спаси Бог)՝ ի նշան երախտագիտության:
- Դուք չեք հավատում, որ Քրիստոս ապրել է Երկրի վրա, բայց ժամանակագրությունը սկսում եք Քրիստոսի Ծնունդից:
- Դուք չեք հավատում, որ Քրիստոս հարություն է առել, սակայն յոթներորդ օրն անվանում եք կիրակի (воскресенье):
- Դուք չեք հավատում, որ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով ու նմանությամբ, բայց անվանում եք այլանդակ (այլակերպ) մարդուն, ով կորցրել է այդ պատկերը:
- Դուք չեք հավատում, որ դևերը գոյություն ունեն, բայց ասում եք, որ շունը կատաղած է (бешена) կամ մեքենան վարում է խելահեղ արագությամբ (на бешеной скорости):
- Դուք չեք հավատում, որ մարդը հոգի ունի, բայց հավատում եք, որ կան խելագարներ (կամ հոգեկան հիվանդներ, հունարեն պսիխո՝ հոգի բառից):
- Դուք չեք հավատում, որ քավության նոխազ (Ղևտացիս 16.20-22) կար, բայց չեք սիրում, երբ ձեզ դարձնում են քավության նոխազ:
- Դուք չեք հավատում, որ մարդը հոգի ունի, բայց չեք սիրում, երբ ձեզ անվանում են անհոգի մարդ:
- Դուք չեք հավատում հոգևոր կանոններին, բայց միևնույն ժամանակ հաճախ ձեր խիղճը տանջում է, եթե միայն անխիղճ մարդ չեք:
- Դուք համարում եք, որ մարդն անհոգի կենդանի մարմին է: Բայց այս մարմինը (ոչ հոգին) կարող է հուսալ, հավատալ, սիրել, երազել, գոյություն ունենալ, ատել, նախանձել ու տխրել:
- Դուք հավատում եք միայն նյութական աշխարհին, բայց չեք համարում նյութական խիղճը, կարեկցանքը, նախանձը, տխրությունը, ատելությունը, հավատքը, հույսը, սերը:
- Դուք չեք հավատում Աստծուն, քանզի Աստծուն ոչ ոք չի տեսել, բայց միևնույն ժամանակ հավատում եք, որ կարելի է խոսել բջջային հեռախոսով՝ չնայած ռադիոալիք ոչ ոք չի տեսել:
- Դուք չեք հավատում Աստծուն, բայց նախընտրում եք բնական (Աստծուց ստեղծված) մթերքներ, դեղամիջոցներ, կտորներ, կահույք, սինթետիկ նյութեր:
- Դուք հավատում եք, որ աքսիոմաները պետք չէ ապացուցել, բայց պահանջում եք Աստծո գոյության ապացույցներ:
- Դուք չեք հավատում Աստծուն, բայց օգտագործում եք Աստվածաշունչը ձեր կյանքում.
Ով չի աշխատում, չի ուտում (2 Թես. 3.10)
Փոս փորողը մեջը կընկնի (Ժող. 10.8)
Ինչ ցանես, այն էլ կհնձես (Գաղ. 6.7)
Տաղանդը հողում թաղել (Մատթ. 25.31-33)
Արդարի քնով քնել (Առ. 3-23-24)
Ով սրով գա, սրից էլ կմեռնի (Մատթ. 26.52)
Դավիթ ու Գողիաթ (1 Թագ. 17.11-58)
Քարեր գցելու և հավաքելու ժամանակ (Ժող. 3.5)
Կրակի ու ջրի մեջ (Սաղմոս 66.12)
Անապատում կանչողի ձայնը (Մատթ. 3.3)
Ոչ միայն հացով (Մատթ.4.4)
Բարկության (դառը) բաժակը խմել (Ես. 51.17)
Այս աշխարհից չէ (Հովհ. 18.36)
Իր երկրում մարգարեն ընդունելի չէ (Ղուկաս 4.24)
Կայսրինը՝ կայսրին (Ղուկաս 20.25)
Կենդանի դիակ (1 Տիմ. 5.6)
Մանուկների բերանով (Մատթ. 21.15-16)
Երկնային կերակուր (Ելից 16)
Իր խաչը կրել (Մատթ. 10.38)
· Դուք չեք հավատում Հիսուս Քրիստոսին, բայց գործածում եք քրիստոնեական իմաստություններ
Վազում է, ինչպես սատանան խունկից
Եթե թվում է, պետք է խաչակնքվել
Հազիվ հոգի մարմնում և այլն:
- Ձեզ դուր է գալիս աշխարհի ներդաշնակությունն ու գեղեցկությունը՝ սարեր, ծովեր, անտառներ, դաշտեր, գետեր, աստղեր, կենդանիներ, թռչուններ, բայց դուք համարում եք, որ այս ամենը հայտնվել է ինքն իրեն:
- Դուք չեք հավատում Աստծուն, բայց հավատում եք գիտությանը՝ չնայած նրան, որ գիտությունը (հավանականության տեսությունը) ցույց է տալիս, որ հավանականությունը՝ այս աշխարհը ստեղծվել է բանական էակից տրիլիոն անգամ ավելի է այն հավանականությունից, որ այս աշխարհն ու նրա մեջ լինող ամեն բան առաջացել է ինքն իրեն:
- Կյանքի ինքնաբուխ ծագման հավանականությունը, հաշվի առնելով անհրաժեշտ բարենպաստ պայմանների ինքնաբերաբար դասավորման հավանականությունը, չնչին է և ունի այնքան շատ կախվածություններ (ներառյալ, օրինակ, Երկրի ուղեծիրը, դրա առանցքի թեքությունը, Արևի պարամետրերը, երկրի հողի կազմը), որ նույնիսկ հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել: Նույնիսկ եթե դուք բաց եք թողնում հազարավոր գործոններ, այդ հավանականությունը չնչին է:
Աղբյուրը՝ facebook.com