Նա պատերազմում է քեզ համար
«Աստված ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք լուռ կացէք» (Ելից 14.14)։
Մենք հաճախ հիանում ենք այն մարդկանցով, ովքեր հեշտությամբ չեն հանձնվում և պատրաստ են ոտքի կանգնել ու պայքարել հանուն իրենց հավատալիքի: Մենք գնահատում ենք նրանց համառությունը, ուժը և ճկունությունը, քանի որ նրանք հակադրվում են իրենց չհավատացող մարդկանց: Այս կամ այն պահից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր և այն ամենի համար, ինչին հավատում է:
Այնուամենայնիվ, շատ հաճախ մենք պայքարում ենք, երբ պետք չէ այդպես անել: Փոխարենը փորձելու մեր ուժերով ինչ-որ բաներ կատարելու մենք կարող ենք հանդարտվել և թույլ տալ, որ Աստված Ինքը բացի դռները մեր առջև: Պետք չէ պայքարել այն ամենի դեմ, ինչին բախվում ենք՝ համարելով ամեն բան վատը:
Երբեմն մենք պետք է գնահատենք այն ուժը, որը գալիս է անկոտրում, հաստատակամ լինելուց: Մենք պետք է դադարեցնենք պայքարելն ու փորձելը ինքնուրույն հասնելու իրադարձությունների կատարմանը և թույլ տանք, որ Աստված գործի մեր փոխարեն և իրականացնի Իր ծրագրերը: Մենք միայնակ չենք, և կարիք չկա ինքնուրույն դիմակայելու կյանքի մարտահրավերներին:
Թույլ տո՛ւր, որ այսօր քո Երկնային Հայրը պատերազմի ու հաղթանակի քո փոխարեն:
Աղոթք. «Տե՛ր, ես հոգնել եմ այս կյանքի մարտահրավերներից: Շնորհակալ եմ ինձ համար պատերազմելու, թշնամիներից պաշտպանելու համար: Ես հանդարտվում եմ Քո զորության մեջ՝ թույլ տալով, որ Դու ինձ համար պատերազմես»:
Հեղինակ՝ Ահարոն Թեյբոր
Աղբյուրը՝ jesusdaily.com
Թարգմանեց Անի Նիկողոսյանը