Մենք գիտենք, որ նվիրված հավատացյալ, ավետարանիչ Բիլլի Գրեհեմը գնացել է տուն, որպեսզի Հիսուսի հետ լինի։ Բայց մենք իսկապես հասկանո՞ւմ ենք՝ ինչ է դա նշանակում։

Սուրբ Գիրքը նկարագրում է, թե ինչպիսին է երկինքը, սակայն դեռևս հարցեր մնում են։ Բարեբախտաբար, իր մահից առաջ Բիլլի Գրեհեմը պատասխանել է երկնքի մասին մեր ամենատարածված հարցերից մի քանիսին։ Գրեհեմի իմաստությունը մեզ սովորեցնում է, որ երկինքը վեր է այն ամենից, ինչը մեր երկրային միտքը կարող է ընկալել. այնտեղ մենք անասելի երջանկություն կզգանք։

Ահա, թե ինչ է սովորեցնում Բիլլի Գրեհեմը երկնքի մասին.

1. Ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ մահից անմիջապես հետո։

«Աստվածաշունչն, անկասկած, ասում է, որ երբ մարդը մահանում է, անմիջապես մտնում է Աստծո ներկայության մեջ, եթե Քրիստոսին է պատկանում։ Մեր երկրային տեսակետից մահն ինչ-որ չափով նման է քնի, բայց Աստծո տեսակետից  այդպես չէ։ Պողոս առաքյալը գրել է. «Ուստի վստահություն ունենք և նախընտրում ենք դուրս գալ մարմնից և Տիրոջ հետ լինել» (2 Կորնթացիներին 5.8)։

Մեկ ուրիշ հատվածում գրել է. «Քանի որ նեղն եմ մնացել երկուսի միջև, ցանկանալով և՛ մեկնել, և՛ Քրիստոսի հետ լինել, որ գերադասելի է» (Փիլիպպեցիներին 1.23)։

Հետագայում մեզ կտրվեն նոր մարմիններ, որոնք երբեք չեն ծերանում և մահվան ենթակա չեն։ Ինչպես Աստվածաշունչն է ասում. «...մեռելները հարություն կառնեն առանց ապականության, և մենք կփոխվենք» (1 Կորնթացիներին 15.52)»:

Եզրակացություն. Մահից պետք չէ վախենալ, եթե դուք Քրիստոսի հետևորդ եք։ Մահից հետո նրանք, ովքեր ընդունել են Քրիստոսին, անմիջապես մտնում են Տիրոջ ներկայության մեջ։ Նրանք նոր մարմին եմ ստանում, որը չի ծերանում և երկնքում վայելում են հավիտենական կյանքը։

2. Երկնքում ճանաչելո՞ւ ենք մեր մտերիմներին։ Նրանք մեզ ճանաչելո՞ւ են։

«Հնարավոր է, որ մտածում եք Եսայի 65.17-ի մասին. «Քանի որ ահա Ես նոր երկինք ու նոր երկիր եմ ստեղծում, և առաջինները չպիտի հիշվեն և չպիտի մտաբերվեն»։ Բայց այս համարը կապ չունի նրա հետ, թե մենք երկնքում մեր մտերիմներին կճանաչենք, եթե Քրիստոսին ճանաչենք, թե՝ ոչ։ Դրա փոխարեն մեզ մեծ խոստում է տրված. Մի օր այս աշխարհի բոլոր մեղքերը, ցավերն ու անհաջողությունները կվերջանան, և մենք հավիտյան Տիրոջ հետ կլինենք։ Բացի այդ Աստված խոստացել է, որ երկնքում ոչինչ՝ նույնիսկ մեղքի ու ցավի մասին հիշողությունները չեն խաթարի ուրախությանը, որը Նա մեզ համար պատրաստել է։ Այս աշխարհում նույնիսկ հիշողությունն այն մասին, որ ինչ-որ մեկը տարիներ առաջ վատ բան է արել մեր նկատմամբ, կարող է երկար ժամանակ ցավ պատճառել մեզ։ Բայց երկնքում այդպես չի լինելու, քանի որ մենք կենտրոնանալու ենք  ոչ  թե անցյալի վրա, այլ ՝ Քրիստոսի»։

Եզրակացություն. Մենք չպետք է անհանգստանանք մեր մտերիմներից բաժանվելու համար։ Ամենն, ինչ պետք է իմանանք, այն է, որ մենք զգալու ենք Հիսուսի հետ լինելու անսահման երջանկությունը։

3. Երբ երկինք գնանք, կիմանա՞նք, թե ինչ է կատարվում երկրի վրա։

«Աստվածաշունչը երկնքի մասին մեր բոլոր հարցերին չի պատասխանում, և  մենք հստակ չգիտենք, թե քանի մարդ կա երկնքում, որ գիտի՝ ինչ է կատարվում այստեղ։ Բայց մենք երկնքի մասին գիտենք այն, որ այնտեղ Աստծո հետ ենք լինելու։ Հետևաբար, երկինքը անսահման ուրախության վայր է։ Աստվածաշունչն ասում է. «Քո ներկայության մեջ ուրախությունների լիություն կա, Քո աջ կողմում՝ հավերժ քաղցրություններ» (Սաղմոս 16.11):

Եվ եթե նույնիսկ իսկապես տեսնենք՝ ինչ է երկրի վրա կատարվում, մենք կտեսնենք ողջ պատկերը և կհասկանանք, թե ինչպես է այդ ամենը տեղավորվում Աստծո հավերժական ծրագրի մեջ։ Մենք նաև կհասկանանք, որ չարն ու մահը կպարտվեն, իսկ Քրիստոսը կհաղթի, և դա մեզ ուրախություն կպատճառի։

Եզրակացություն.  Մենք ամեն ինչ չէ, որ գիտենք երկնքի մասին, քանի որ այնտեղ չենք եղել, բայց եթե մենք կարողանանք տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում, մենք ցավ ու վիշտ կտեսնենք, որովհետև կկարողանանք նայել Աստծո տեսանկյունից։

4. Երբ մահանում ենք, հրեշտակներն ուղեկցո՞ւմ են մեզ դեպի երկինք։

«Այո՛, Աստվածաշունչն ասում է, որ երբ հավատացյալը մահանում է, հրեշտակներն ապահով ուղեկցում են նրան դեպի երկինք։

Օրինակ, Հիսուսն իր առակներից մեկում պատմեց երկու տարբեր մարդկանց մասին։ Նրանցից մեկը հարուստ մարդ էր, ով ապրում էր միայն իր համար և արհամարհում էր ինչպես Աստծուն, այնպես էլ մարդկանց։ Մյուսն աղքատ մուրացկան էր, ով աշխարհից ոչ մի օգուտ չուներ, բայց հավատում էր Աստծուն և Նրա խոստումներին։ Երբ հարուստ մարդը մահացավ, ստացավ այն, ինչին արժանի էր՝ տառապանքի կյանք՝ հավիտյան Աստծուց բաժանված։ Երբ աղքատը մահացավ, հրեշտակները նրան տարան Աստծո ներկայության մեջ (Ղուկաս 16.19-31):

Չնայած՝ մենք նրանց չենք տեսնում և չենք զգում նրանց ներկայությունը, բայց Աստծո հրեշտակները գոյություն ունեն։ Եվ եթե մենք ճանաչում ենք Աստծուն, գիտենք, որ նրանք միշտ մեզ հետ են, որպեսզի պաշտպանեն»։

Եզրակացություն. Հրեշտակներն Աստծո գործն են կատարում, ներառյալ՝ հավատացյալներին երկինք ուղեկցելը։

5. Երկնքում կենդանիներ լինելո՞ւ են։

«Երկինքը մեզ համար կատարյալ երջանկության վայր է լինելու, և եթե մեր երջանկության կատարյալ լինելու համար մեզ կենդանիները պետք լինեին, ապա կարող  եք վստահ լինել, որ դրանք այնտեղ կլինեին։ Երկինքն այնքան սքանչելի է, որ մենք լիովին չենք կարող պատկերացնել, քանի որ այն կատարյալ է։ Ցավը, վիշտը, տառապանքն այս կյանքով ավարտվելու են։ Երկնքում լաց և արտասուք չի լինելու, և մենք ունենալու ենք ամենը, որպեսզի երջանիկ լինենք»։

Եզրակացություն. Երկնքում լինելու է ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։ Մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել այն ուրախությունը, որը զգալու ենք՝ գտնվելով Աստծո ներկայության մեջ։ Վերջապես մենք Աստծո հետ տանը կլինենք։

Աղբյուրը՝ christianity.com

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.