Ինչու եկավ Հիսուսը. Արտավազդ Ղազարյան
«Հիսուսը ասաց. «Ես դատաստանի համար այս աշխարհ եկա, որպեսզի չտեսնողները տեսնեն և տեսնողները կուրանան»:Փարիսեցիներից ոմանք, որոնք իր հետ էին, այս բաները լսելով՝ ասացին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»: — Հովհ. 9.39-41:
Հարկ է խոստովանել, որ մենք եղել ենք կույր (հոգևորապես), և ոչ միայն կույր, այլ նաև խուլ, համր, բորոտ, անդամալույծ… մի խոսքով՝ մեռած էինք մեղքերի մեջ: Հիսուսի ասածը վերաբերում է մեր հոգեբանությանը, հոգևոր աշխարհի և հոգևոր վիճակի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքին:
Եթե մեկը, կույր լինելով, ասում է՝ «ես տեսնում եմ», դրանով առաջին հերթին մերժում է բժշկության առաջարկը, հնարավորությունն ու անհրաժեշտությունը, երկրորդ՝ ստում է, երրորդ՝ մի օր նրա կույր լինելը բացահայտվելու է, և իր մեղքը մնալու է իր վրա:
Հիսուս եկավ մեզ բժշկելու, ազատելու, փրկելու, եթե, իհարկե, ընդունենք, որ դրա կարիքն ունենք, այլապես Նա մեզ հետ գործ չունի:
Աղբյուրը՝ Protestant.am