8 բան, որ պետք է հիշել կյանքի փոթորիկների ժամանակ
1. Աստված լիովին վերահսկում է փորձության ժամանակն ու ինտենսիվությունը և թույլ չի՛ տա անցնելու թույլատրելի սահմանը:
2. Նա ունի կոնկրետ նպատակ, որը մենք չենք կարող հասկանալ, քանի ամեն բան չի վերջացել:
3. Այդ փորձությունն օգտակար կդառնա, եթե հնազանդվենք Աստծուն և վստահենք Նրան:
4. Ծանր իրավիճակը հնարավորություն է հավատքի համար ապացուցելու իր իսկական լինելն ու զորությունը:
5. Երբ մենք ուժեղ ճնշումը տանում ենք անբացատրելի հանգստությամբ և ուրախությամբ, Աստված ցուցադրում է մեզ Իր աջակցությունը:
6. Մեր դժվարությունները Հայրն օգտագործում է Իր անունը փառավորելու համար:
7. Աստված քայլելու է մեզ հետ բոլոր փորձությունների միջով:
8. Սուրբ Հոգին կօգնի մեզ ոչ միայն անցնել ամենով, այլ նաև հաղթող դուրս գալ:
«Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք. Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում։ Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք» (Հակոբոս 1.2-4):