Սպասի՛ր Տիրոջը, քա՛ջ եղիր
Սպասի՛ր Տիրոջը, քա՛ջ եղիր, ու Նա կզորացնի քո սիրտը: Դարձյալ ասում եմ՝ Տիրոջը սպասի՛ր: Սաղմ. 27.14:
Տիրոջը ժամանակ տուր եւ անվեհեր հավատքով Նրան սպասիր: Մինչեւ վերջին ճգնաժամը քեզ էլ կարող է հասնել Աստծո նախախնամած ազատությունը, ինչպես եղավ Աբրահամի հետ, երբ նրա ձեռքը բարձրացավ իր սիրած որդուն սպանելու համար, եւ ահա նույն վայրկյանին, նա լսեց աստվածային ձայնը, որը իր որդու փոխարեն ցույց տվեց մացառների մեջ եղջյուրներից բռնված խոյը (Ծննդոց 22:10-13):
Տերոջը ժամանակ տուր, մի՛ վախեցիր, հանդարտ մնա եւ Նրա փրկությունը պիտի տեսնես, ինչպես տեսան Եգիպտոսից փախչող իսրայելացիները, որոնց առջեւից ծովը եւ ետեւից թշնամիները սարսափ էին սփռում, բայց Աստծո զորությունը հասավ ճիշտ ժամանակին (Ելից 14:13-15):
Նա քո առջեւից էլ կարող է ճեղքել Կարմիր ծովը:
Տերոջը ժամանակ տուր: Պողոս առաքյալի նման ասա. «Ես հավատում եմ Աստծուն եւ Նրան եմ սպասում»: Այդ ժամանակ պիտի հայտնվի հրաշագործ ներկայությունը եւ ազատի քեզ (Գործք. 27:23):
Տերոջը ժամանակ տուր, մինչ ծարավդ անցկացնող հեղեղատը կչորանա եւ դու լքված ու մոռացված կզգաս քեզ:
Եղիայի Աստվածը տակավին կենդանի է եւ Նա պիտի առաջնորդի քեզ դեպի Սարեփթա եւ առատությամբ պիտի կերակրի քեզ այնտեղ (Գ.Թագավ. 17:8-16):
Մի՛ վստահիր քո իմաստությանը, բոլոր ճամփաներիդ մեջ ճանաչիր Նրան ու Նա քո քայլերը պիտի ուղղի (Առակ. 3:5): Է.Է.ՈՒըրտսուըրթ
«Վտակներ անապատի մեջ» գրքից