Բայց ես աղոթում էի...
Բայց ես աղոթում էի: Սաղմ. 109.4
Աղոթելու ժամանակ շատ անգամ մենք շտապում ենք: Որքա՞ն ժամանակ ենք հատկացնում աղոթելուն օրական՝ թերեւս ընդամնեը մի քանի վայրկյա՞ն: Ո՞վ է ճանաչում մեծ եւ հոգով խորը մի հավատացյալի, ով երկար ժամանակ չի նստում Տիրոջ ոտքերի մոտ, լսելու եւ խոսելու Նրա հետ: Հանդիպե՞լ ես մեկին, ով առանց Աստծո հետ երկար ժամանակ անցկացնելու, իր աղոթքների մեջ հաղորդակցված է Սուրբ Հոգու հետ:
Ուայթֆիլտ մեծ ավետարանիչը ասել է. «Օրեր ու շաբաթներ եմ անցկացրել հատակին երեսն ի վար լուռ կամ բարձրաձայն աղոթելով»: Մեկ ուրիշ հավատացյալ, խոսելով իր փորձից, ասում է. «Ծնկի՛ իջիր Նրա պաշտելի եւ արյունլվա ոտքերի առջեւ եւ այնտեղ մեծացի՛ր»:
Հաստատ է, որ գրականության կամ գիտության ասպարեզում գտնված չէ մեկը, ով շատ ժամանակ չի գտել առանձնության մեջ խոկալու եւ աղոթելու համար:
Մենք պետք է հասկանանք մի կարեւոր եւ որոշակի սկզբունք, որ մեկը չի՛ կարող սրբության մեջ խորանալ, եթե առանձնանալով երկար ժամանակ չհատկացնի իր Տերոջ հետ կենդանի եւ մտերմիկ հարաբերության, Նրա հետ զրույցով լիանալու եւ հասունանալու համար:
«Վտակներ անապատի մեջ» գրքից