Հիսուսի ուսուցման զորությունը
Արտաբերված խոսքն ավելի ազդեցիկ է, քան գրավորը: Այն ավելի դիպչում է մեր սրտին, ոչ թե միայն խելքին: Հիսուսի խոսքերը զարմացնում էին: Զարմանալի էր ոչ միայն Նրա խոսքի ոճը, այլև բովանդակությունը:
Ինչպե՞ս մենք կարող ենք փորձառել Հիսուսի ուսուցման զորությունը: Վերջիվերջո, մենք միայն կարդում ենք գրվածը, լսում այդ իրադարձությունների վկաների պատմածները, բայց չենք լսում Հիսուսին ուղղակիորեն, և հաճախ մեզ ոչինչ չի հուզում: Մենք զարմացած չենք:
Մենք ապրում ենք Սուրբ Հոգու ժամանակաշրջանում, Ով ակտուալ է դարձնում Հիսուսի խոսքերը: Որպեսզի զգանք խոսքի զորությունը, պետք է ժամանակ ծախսել խոսքի վրա և ընկղմնվել լռության մեջ: Կարևոր է իմ վերաբերմունքը Խոսքի նկատմամբ:
Ես չեմ գտնի ոչ մի նոր ինտելեկտուալ բովանդակություն Հիսուսի խոսքի մեջ: Ինտելեկտուալ գիտելիքները քիչ բան են փոխում մարդու մեջ: Երբեմն մենք շատ բան գիտենք, և դա ոչինչ չի տալիս: Մեզ փոխում է հանդիպումը, հարաբերությունները, սերը: Գիտելիքը միայն միջոց է: Աստծո հետ ամուր և կայուն անձնական հարաբերություններ գիտելիքն ու կրոնավորությունը չեն երաշխավորում:
Կարևոր է փոփոխությունների նկատմամբ բաց ու պատրաստ լինելը: Եթե ես ոչինչ չեմ սպասում կամ ընդունում եմ Ավետարանը որպես անցյալից ձայնագրություն կամ ուղղակի գիտելիքների համագումար, Սուրբ Հոգին չի մտնի իմ սիրտ:
Կիրիլ Բարդոնով