Հասնել խոստմունքին՝ համբերելով
Այսպես համբերելով խոստմունքին հասավ: Եբր. 6.15
Աբրահամի փորձությունը երկար տեւեց, բայց արժանացավ վարձատրության: Աստված փորձեց նրան Իր խոստման կատարումը ուշացնելով: Սատանան տեսակ տեսակ փորձություններով նեղեց նրան:
Մարդիկ նրան փորձեցին նախանձով, թշնամություններով եւ անվստահություններով: Սառան նրան հետապնդեց գանգատներով: Սակայն նա մեծ համբերությամբ տոկաց եւ դիմացավ՝ առանց կասկածելու Աստծո հավատարմության, ամենակարողության եւ սիրո վրա, ամենայն խոնարհությամբ հպատակվեց Նրա իշխանությանը եւ անհուն իմաստությանը, լռությամբ սպասեց Նրա ժամանակին. «եւ այսպես համբերելով խոստմունքին հասավ»:
Աստծո խոստումները կատարվում են անվրեպ:
Համբերությամբ Նրան սպասողները բնավ պիտի չամաչեն: Աբրահամի այս վարմունքը դատապարտում է անհամբեր եւ տրտնջացող հոգիներին եւ մեզ սովորեցնում է հանդարտ եւ խոր հավատքով սպասել Աստծո ժամանակին:
Աբրահամը ենթարկվեց ծանր փորձությունների, բայց իր համբերությամբ տիրացավ աստվածային խոստումին: Դու՛ էլ այդպես արա եւ վայելիր Տիրոջ օրհնությունը:
«Վտակներ անապատի մեջ» գրքից