Աստված չի հանդուրժում կեղծիքները
Կարելի է իմանալ Աստվածաշունչն անգիր (ինչը շատ կարևոր է), բայց դրանով հանդերձ չիմանալ Աստծո ձայնը:
Կարելի է իմանալ Աստծո մասին շատ բաներ (և դա գովելի է), բայց անձնապես չիմանալ Նրան:
Կարելի է խոնարհվել (անգամ շատ գեղեցիկ), բայց դրա հետ մեկտեղ չերկրպագել Նրան:
Կարելի է ունենալ բարեպաշտի տեսք (անգամ շատ կրոնական), բայց չունենալ Աստծուն պաշտող սիրտ:
Կարելի է Աստծո համար անել շատ բաներ (հատկապես եթե դա փառավորում է մեզ), բայց դրա հետ Նրան չսիրել:
Կարելի է շատ աղոթել (վարդապետորեն ճիշտ), բայց այդպես էլ չհանդիպել Աստծո հետ:
Կարելի է խոսել աստվածաշնչյան խոսքերով (և դա որևէ մեկին կփրկի), բայց անձամբ չապրել դրանցով:
Կարելի է ամբողջ կյանքում Նրա անունից սխրանքներ գործել (առաջացնելով շրջապատողների հիացմունքը), բայց կյանքի վերջում լսել Նրանից. «Երբեք ձեզ չեմ ճանաչել»: Մատթեոս 7.22-23:
Հեղինակ՝ Սերգեյ Վիտյուկով
Աղբյուրը՝ facebook.com