«Բայց սիրեցէք ձեր թշնամիներին, եւ բարի արէք եւ փոխ տուէք ոչինչ ակնկալելով. Եւ ձեր վարձքը շատ կ’լինի, եւ Բարձրեալի որդիք կ’լինիք. Որովհետեւ նա քաղցր է երախտամոռների եւ չարերի վերայ»: Ղուկաս 6.35

Չնայած այն բանի, որ թվում էր, թե Տիմոթեոսը չէր ցանկանում մնալ Եփեսոսում, այնուամենայնիվ, Պողոսը Տիմոթեոսին հորդորեց այդպես անել (1 Տիմոթեոս 1.3-4): Մենք հավատում ենք, որ պատճառը, միգուցե, եղել էր Եփեսոսի եկեղեցում առաջացած խնդիրները: Կարծես թե այդ եկեղեցին ապրում էր ինքնապարծությամբ ՝ փորձելով լավը երևալ բոլորի համար: Երբ դուք պարծենկոտ պահվածք եք ցուցաբերում, մատնվում եք մոլորության՝ դառնալով ագահ ու փառամոլ. դուք նույնիսկ կարող եք սկսել լճանալ ձեր ունեցվածքով:

Այդ ժամանակ Մակեդոնիայում և Երուսաղեմում սով էր տիրում՝ պատճառ դառնալով ծայրահեղ աղքատության: Եվ մինչ Մակեդոնիան և Երուսաղեմը պայքարում էին, Եփեսոսում տնտեսությունն առաջ էր գնում. նրանք շատ միջոցներ և պաշար ունեին, բայց կառչած էին միայն սեփական կարիքների բավարարմանը:

Պողոսն Ա Տիմոթեոս 6.17-18 հատվածում ասում է. «Ներկայ աշխարհիս հարուստներին պատուիրիր որ չ’գոռոզանան, եւ ոչ էլ ունայն մեծութեան վերայ յոյս դնեն, այլ կենդանի Աստուծոյ վերայ որ ամեն բան տալիս է մեզ առատապէս վայելելու համար։ Բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն եւ կարօտներին հաղորդող լինեն»:

Պողոսի առաջին խոսքը (անգլ.՝ charge), նշանակում է «հրամայել կամ խիստ հրաման տալ»: Որոշ թարգմանությունների մեջ մենք կարդում ենք. «Հրամայե՛ք, որ ներկայիս հարուստները առատաձեռն լինեն»:

Ինչո՞ւ էր Պողոսը նրանց ասում, որպեսզի առատաձեռն լինեն և միայն իրենց մասին հոգ չտանեն: Սա իրենից արդարություն է ներկայացնում, և հենց դա էլ օրենքն է: Օրենքը ցույց է տալիս, թե որտեղ ենք մենք շնորհքից դուրս, որտեղ ենք մենք սխալ: Պատվերը, որը Պողոսը տալիս է Տիմոթեոսին փոխանցելու եփեսացիներին, ոչ միայն ուրիշներին օգնելու մասին էր, այլ նաև տեսնելու, թե իրենց կյանքում ինչն է դուրս շնորհքից:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.