Եթե քո ներողամտությունը նման է Քրիստոսի թողած մոդելին, ապա դու պետք է մարդկանց որսորդ լինես:  Մենք խաղաղության որսորդներ ենք՝ խաղաղություն հետապնդողներ: Ինչո՞ւ։ Որովհետև Հիսուս Քրիստոսը կարծես «հետապնդեց» քեզ:

Սիրում եմ այն փաստը, որ Հիսուս Քրիստոսը ինձ հետապնդող է, քանզի ես կարիք ունեմ, որ Նա հետապնդի ինձ։ Եվ հիմա քեզ մի բան կասեմ․ եթե քո ներողամտությունը նման է Հիսուս Քրիստոսին և Նրա թողած մոդելին, ապա դու պետք է մարդկանց հետապնդող լինես։ Եվ հիմա դու կասես՝ լա՛վ, իսկ ի՞նչ, եթե նրանք մեղք գործեն իմ հանդեպ։ Լա՛վ, կարդանք Մաթևոս 18-րդ գլուխը, ի՞նչ է այն ասում․ եթե քո եղբայրը մեղք գործի քո դեմ, ապա ի՞նչ, ի՞նչ անել․ գնա՜ նրա մոտ, հետապնդի՜ր նրան։

Գիտե՞ք, թե հաճախ մենք ինչ ենք անում։ Դու ես մեղք գործել իմ հանդեպ, ուրեմն ես կսպասեմ, մինչև որ ինքդ կգաս ինձ մոտ։ Ո՜չ, երբ եղբայրդ կամ քույրդ մեղք գործեն քո դեմ, դո՛ւ գնա նրանց մոտ:  Դո՛ւ հետապնդիր նրանց։  Դու հետապնդի՛ր ներողամտություն։ Լա՛վ, ես կանեմ այդպես, բայց ի՞նչ, եթե նրանք մտածեն, որ ես եմ ինչ-որ բան արել նրանց դեմ, բայց իրականում ես ոչինչ չեմ արել:

Ի՞նչ է Հիսուսը ասում Մաթևոս 5-րդ գլխում. եթե զոհասեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ մի բան ունի, ապա ի՞նչ անել, գիտե՞ս,  թե ինչ է ասում Հիսուսը․ թո՛ղ քո ընծան զոհասեղանին: Մենք ծառայություններ ենք անում և գիտենք,  որ այս եղբայրը կարծում է, թե նեղացրել եմ իրեն, ինչ-որ բան կա մեր երկուսի միջև: Թո՛ղ ամեն բան, նախ գնա՛ և հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ և արա՛ քո նվերը։ Ահա, թե ինչ է ասում Հիսուսը․ նախ հաշտվի՛ր և ապա արի՛ և մատուցի՛ր քո ընծան:

Ամեն կիրակի մենք մեր ծառայությունները սկսում ենք խոստովանությամբ, որովհետև ես չեմ կարող կանգնել այնտեղ, երգեր երգել, երբ իմ սիրտը ուղիղ չէ Աստծո առաջ: Մենք նստում ենք, աղոթում և խնդրում. «Տե՛ր, նայի՛ր ինձ, քննի՛ր իմ անձը, և տե՛ս, թե արդյոք իմ մեջ կա՞ն չար ճանապարհներ: Քաջալերում եմ քեզ, որ եթե մարդկանց հետ շփման քո հարաբերությունների մեջ կա որևէ խնդիր, գնա՛ առաջինը: Ինչո՞ւ։ Որպեսզի կարողանաս ճշմարիտ երկրպագություն ունենալ Հոգով։ Եթե ձեր եղբայրը ինչ-որ բան է արել ձեր դեմ, դո՛ւք գնացեք։ Եթե դուք ինչ-որ բան եք արել ձեր եղբոր դեմ, դո՛ւք գնացեք: Մենք խաղաղություն հետապնդողներ ենք։ Ինչո՞ւ: Որովհետև Հիսուս Քրիստոսը հետապնդեց մեզ։ Մենք պետք է հետապնդենք մեկս մյուսին:

Հեղինակ՝ Ջես Բերինգթոն
Աղբյուր՝ illbehonest.com

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.