Անմիտ մարդկանց վարքի յոթ տեսակ Առակաց գրքից
Ո՞վ է նա, անմիտ կամ հիմար մարդը Առակաց գրքից:
Հիմարին բացահայտում են նրա արարքները: Հասկանալու համար, թե ով է հիմարը և ինչպես չդառնալ այդպիսին, օգտակար է ուշադրություն դարձնել Առակաց գրքին: Այստեղ Սողոմոնը նկարագրում է հիմարների վարքի յոթ տեսակ:
- «Մինչեւ ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտութիւն սիրէք, եւ մինչեւ ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. Եւ յիմարները՝ ատեն գիտութիւնը»: Առակաց 1.22
Հիմարները չեն սիրում սովորել: Նրանք չեն անհանգստանում որևէ բան կարդալու, սովորելու համար կամ լսելու նրանց, ովքեր գիտեն ավելին: Նրանք կարծում են, թե ամեն ինչ գիտեն: Ինչ-որ նորը նրանց շթոփեցնում է. չէ՞ որ այդ նորն ու անծանոթն այնքա՜ն շատ է: Սովորելու վրա ժամանակ ծախսելու փոխարեն նրանք մերժում են այդ ամենն ու առաջնորդվում «ներքին զգացողությամբ»:
2. «Որովհետեւ անմիտների խոտորումը նորանց պիտի սպանէ, եւ յիմարների անհոգութիւնը պիտի կորցնէ նորանց»: Առակաց 1.32
Հիմարները մտածում են, որ ամեն ինչ լավ է լինելու: Ինքնագոհությունը ենթադրում է, որ վաղը կլինի, ինչպես այսօր, և անհրաժեշտություն չկա պատրաստվելու խնդիրներին կամ ծանր ժամանակներին: Երբեմն հիմարներն ենթադրում են, որ Աստված թույլ չի տա ոչ մի վատ բան: Բայց մենք պետք է պատրաստվենք նրան, ինչ մեզ սպասվում է առջևում, քանի շատ ուշ չէ:
3. «Ատելութիւն ծածկողը ստախօս է, եւ բամբասանք հնարողը անմիտ է»: Առակաց 10.18
Հիմարները ստոր են: Քրիստոնյաները պետք է խոսեն ուղիղ ու ճշմարիտ, սակայն հիմարները վրդովվում են մարդկանցից, ովքեր իմաստուն կամ տաղանդավոր են իրենցից և անում են ամեն հնարավորը, որպեսզի չձախողվեն: Սա կարող է տեղի ունենալ եկեղեցում, որտեղ հիմար մարդիկ քայքայում են Ավետարանի գործը, քանի որ նախանձում են նրանց, ովքեր կանչված են քարոզելու և սովորեցնելու իրենց:
4. «Յիմարի ճանապարհնուղիղ է իր աչքի առաջին, բայց խրատ լսողն իմաստուն է»: Առակաց 12.15
Հիմարները ոչ ոքի չեն լսում: Մենք բոլորս գիտենք այդպիսի մարդկանց: Նրանք վայելում են սեփական ձայնի հնչողությունը և չեն հավատում, որ ինչ-որ մեկը կարող է ունենալ գոնե կեսով չափ այդպիսի հետաքրքիր միտք: Բայց ինչպես ասվում է անգլիական ասացվածքում, մենք ունենք երկու ականջ և մեկ բերան. լսելն ավելի կարևոր է, քան՝ խոսելը:
5. «Յիմարները ծաղրում են յանցանքը, բայց ուղիղների մէջ հաճութիւն կայ»: Առակաց 14.9
Հիմարները չեն զղջում: Իմաստուն և բարեպաշտ մարդու առանձնահատուկ գծերից է այն, որ նա պատրաստ է ընդունել իր սխալը: Հիմարը կանի ամեն բան, որ չխոստովանի, թե մեղք է գործել կամ թույլ է տվել սխալ: Խոնարհաբար ընդունելով մեր թերությունները՝ մենք դառնում ենք Քրիստոսի աշակերտները:
6. «Լաւ է մարդիս մի ձագերը կորցրած արջ պատահէ, եւ ոչ թէ յիմարն իր յիմարութեան ժամանակ»: Առակաց 17.12
Հիմարները վտանգավոր են: Արջը, ումից վերցրել են ձագերին, չափազանց վտանգավոր է: Ամենաիմաստուն բանը, որ կարելի է անել, փախչելն է, որքան հնարավոր է հեռու և արագ: Այս ասացվածքը ցույց է տալիս հիմարության հետևանքներից մեկը՝ մարդիկ տառապում են եսակենտրոն, դաժան, տգետ դատողություններից:
7. «Ցանկալի գանձ եւ իւղ կգտնուի իմաստունի բնակարանումը, բայց յիմարը կուլ կտայ նորան»: Առակաց 21.20
Հիմարները չեն հետաձգում հաճույքները: 1960-ական և 70-ական թվականներին տեղի ունեցավ հանրաճանաչ Ստենֆորդյան զեֆիրային փորձը: Երեխաներին առաջարկվեց ոչ մեծ մրցանակ հիմա կամ զգալիորեն մեծն այն դեպքում, եթե մի փոքր սպասեն: Նրանք, ովքեր չկարողացան զսպել, կյանքի ընթացքում ցույց տվեցին վատագույն ձեռքբերումներ, քան նրանք, ովքեր որոշեցին սպասել: Զսպվածության և հեռատեսության բացակայությունը հիմարություն է, ինչպես գրված է Առակաց գրքում:
Աստվածաշունչը հիմարների մասին չի խոսում, որ ծաղրի, այլ որ մեզ ցույց տա, թե ինչպես խուսափել հիմարությունից մեր սեփական կյանքում: Դեպի իմաստություն առաջին քայլը գիտությունն է, թե ինչպես չլինել հիմար:
Աղբյուրը՝ light-journal.info
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը