Աստված սուրբ է
Մենք պետք է նվիրվենք Աստծուն ամբողջությամբ՝ ծառայելով և երկրպագելով Նրան։
«Ո՞վ է աստուածների մեջ քեզ պես, ով Եհովա. Ո՞վ է քեզ պես՝ սրբութեան մեջ փառաւորուած օրհնություններով սքանչելի, Հրաշքներ անող» (Ելից 15.11)։
Աստված սուրբ է և Նա կատարյալ է ամեն ինչում։ Աստված ամեն բան կատարյալ է ստեղծել։
Սաղմոս 96.9-ում գրված է.
«Երկրպագութիւն արեք Տիրոջը սուրբ զարդարանքով. վախեցեք Նրա երեսիցը, ով ամեն երկիր»։
Սողոմոն թագավորը գրում է.
«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար» (Առակաց 9.10)։
«Վախն» Աստծուց սարսափելը չէ, այլ՝ Աստծո հանդեպ խորը հարգանք ունենալը։ Աստվածաշունչն ասում է մեզ.
«Վախով ծառայեցեք Տիրոջը, եւ դողալով ցնծացեք» (Սաղմոս 2.11)։
Մեղքի պատճառով մենք սուրբ չենք կարող լինել, բայց Հիսուս Քրիստոսին հավատալով՝ կարող ենք սրբանալ Նրա արյան շնորհիվ։
«Որդյակներ, պահեցէք ձեր անձերը կուռքերիցը» (1 Հովհաննես 5.21)։
Որտե՞ղ է քո սիրտը։ Արդյո՞ք դու մնում ես հավատարիմ և սուրբ Աստծուն։ Սուրբ ապրել նշանակում է ամեն օր հնազանդվել Հիսուսի կամքին։
Մեղքը առաջացնում է մահ և ոչնչացնում է ամեն ինչ, իսկ սրբությունը կյանք է շնորհում։ Աստված ուզում է, որ մեր սիրտն ու միտքը լցված լինի Իր սրբությամբ։ Երբ փոխվում է մեր կյանքը, հեռանում է խավարը և Աստծո լույսն է տարածվում մեզ վրա։
«Այլ ձեզ կանչող Սուրբին պես, դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերումը» (1 Պետրոս 1.15)։
«Հա՛յր, Դու սուրբ ես, կատարյալ՝ ամեն ինչում։ Շնորհակալ եմ, որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ օգնում ես ապրել սուրբ կյանքով»,- մեջբերում է Բիլ Բրայթը։
Հեղինակ՝ Բիլ Բրայթ
Աղբյուրը՝ thoughts-about-god.com
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը