Աստված արմատապես փոխում է մի ամբողջ ազգ
Հաճախ ինձ թվում է, թե Հիսուսին հանդիպելու համար, պետք է լինել մուսուլման, քանի որ նրանց` Հիսուսը միշտ հայտնվում է տեսիլքների, երազների և հրաշքների միջոցով։ Կարծես թե, Հիսուսը դրանով ցանկանում է ցույց տալ մյուսներին՝ ասելով. «Ես սիրում եմ նրանց, բժշկում եմ, հայտնվում եմ նրանց, կմիանա՞ս դու ինձ ու կսիրես նրանց»:
՛՛Iran Alive Ministries՛՛ մեդիահարթակի առաջնորդ Հորմոզ Շարիաթը ցանկանում է ձեզ հետ կիսվել, թե ինչպես է Աստված գործում Իրանի մուսուլմանական համայնքի հետ։ Քրիստոնեությունն արգելված է Իրանի համար, մեր մեդիահարթակի համաձայն՝ երկրում թաքնված եկեղեցիներ չկան, սակայն քրիստոնեությունն արագորեն տարածվում է այնտեղ` հույս և ազատություն բերելով ժողովրդին: Շարիաթի լրատվական ծառայությունն այն գործիքն է, որով ավետարանի ուղերձը հասնում է մուսուլմաններին։
Շարիաթը մեծացել է Իրանում` մուսուլմանական հավատքով: Տեղափոխվել է ԱՄՆ 1979 թ-ին՝ արհեստական բանականության դոկտորականի ուսումը շարունակելու համար: Այդ ընթացքում նրա մոտ սկսեցին հոգևոր հարցեր առաջանալ: Աստծուն բացահայտելու համար նա սկսում է ուսումնասիրել Ղուրանը, սակայն այն ավարտելուց հետո՝ հասկանում է, որ իր համար ոչինչ չբացվեց: Այնուամենայնիվ, նա ստիպված էր շարունակել ուսումնասիրությունը, չնայած զգում էր, որ ոչ մի նոր բան չի բացահայտելու։ Նա ձեռքը վերցրեց Աստվածաշունչը, և մինչ կարդում էր Մատթևոսի ավետարանը, հանդիպեց մի ուրիշ Հիսուսի, որի մասին կարդացել էր Ղուրանում: Մի ընկեր Շարիաթին հրավիրում է Լոս Անջելեսում գտնվող եկեղեցի և այնտեղ նա լսում է ավետարանի քարոզը և ընդունում է Հիսուսին իր սրտում: Շատ չանցած՝ Աստված կանչում է նրան՝ ավետարանը բաժնեկցելու մուսուլմանների մեջ։ Նա եկեղեցի հիմնեց Սան խոսեում` Կալիֆորնիա, որտեղ տեսնում էր, թե ինչպես են հարյուրավոր մուսուլմաններ քրիստոնյա դառնում։ Սակայն նրա սիրտը այրվում էր` ցանկանալով տեսնել ավելի շատ մուսուլմանների` Քրիստոսի բարի լուրը լսելու:
2001թ-ին նա հիմնում է ՛՛Iran Alive Ministries՛՛ մեդիահարթակը` օգտագործելով արբանյակային հեռուստատեսությունը` Հիսուսի ուղերձը տեղ հասցնելու։ Շարիաթի գլխավոր նպատակն էր ավետարանը հասցնել 1 միլիոն մուսուլմանների։ Նա ասում է, որ մեդիահարթակում բազմիցս գերազանցվել է այդ թիվը: Շարիաթը նշում է, որ մուսուլմաններին գրավում է քրիստոնեությունը, քանզի այն հավատք է՝ հիմնված սիրո վրա: Իրանի կառավարությունը բազմաթիվ բարդություններ է ստեղծել, որպեսզի այս հարթակը լսելի չլինի քաղաքացիներին: Նրանք արգելափակել են վեբ կայքը և հեռախոսային գծերը, որպեսզի ոչ մեկ չկարողանա կապ հաստատել մեզ հետ աղոթքի կամ այլ ինֆորմացիայի համար:
Այնուամենայնիվ, Շարիաթը հայտնում է, որ ունեն ավելի քան 37.000 մուսուլմանների անուններ, ովքեր ընդունել են Հիսուսին, և կան հարյուր հազարավորներ, որոնք որոշում են կայացրել, բայց չեն կարողացել այդ մասին ասել: Նրանք, ովքեր կարողացել են կապնվել մեզ հետ, հաղորդել են, որ Աստծուն փորձառել են երազների, տեսիլքների և հրաշքների միջոցով: Աստված ուժգնորեն շարժում է Իրանը։ Մեր կայքը կիսվել է այդ վիճակագրությամբ, որի համաձայն՝ աշխարհի թողարկած վերջին ձեռնարկում, Իրանը համարվում է աշխարհում՝ ամենաարագ աճող ավետարանական բնակչություն ունեցող երկիրը: Եվ այն բոլորովին նկատի չունի, թե 10ը դառնում է հարյուր, այլ նկատի ունի, որ 100 պարսիկը դառնում են հարյուր հազարավոր և շարունակում է աճել էկսպոնենտալ կերպով։ 19,6 տոկոս աճի տեմպով, ավետարանական բնակչությունը կրկնապատկվում է 4 տարին մեկ։ Շարիաթը խորը փափագ ունի` տեսնելու, թե ինչպես են մուսուլմանները գալիս Հիսուսին, իսկ Իրանը՝ դառնում քրիստոնեական երկիր։ Նա մյուս հավատացյալներին էլ հրավիրում է մասնակցելու այս ծառայությանը. «Եկե՛ք տարածենք ավետարանը Իրանում, եկե՛ք աշակերտենք միասին. Իրանն այնքան պարարտ հող ունի, որ ինչ կերպ էլ դու ցանես, արդյունքը կտեսնես։ Աստված արմատապես փոխում է մի ամբողջ ազգ»:
Աղբյուրը` charismanews.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը