Դրանով Ինձ փորձեք...
Դրանով Ինձ փորձեցե՛ք,- ասում է Զորաց Տերը… Մաղաքիա 3.10
Այստեղ Աստված ուզում է ասել.«Զավակս, ես տակավին երկնքի մեջ պատուհաններ ունեմ, որոնք դեռ օգտագործելի են: Նրանք այնքան հեշտ են բացվում, ինչպես բացվում էին հին ժամանակներում: Նրանց ծխնիները ժանգոտված չեն: Ես նախընտրում եմ բացել դրանք եւ օրհնություններ թափել, քան փակ պահել դրանք»:
«Ես դրանք բացեցի Մովսեսի համար եւ ծովը պատռվեց, Հիսուսի համար եւ Հորդանանը ճեղքվեց, Գեդեոնի համար եւ թշնամիները պարտվեցին: Ես իմ պատուհանները քո համար էլ կբացեմ, եթե միայն դու թույլ տաս ինձ»:
«Երկինքս նույնքան հարուստ է, որքան որ առաջ էր՝ իր ճոխ շտեմարաններով: Նրա գետերը եւ վտակները տակավին հորդում են եւ գանձարանները նվերներով լեցուն են: Արգելքը ոչ թե Իմ կողմից է, այլ քո կողմից: Ես քեզ սպասում են: Արի՜, փորձի՛ր Ինձ հիմա: Դու արա քո բաժինը, բոլոր տասանորդներդ բեր Ինձ եւ Ինձ մի առիթ տուր»:
Ես երբեք չեմ կարող մոռանալ մորս կարճ արտահայտությունը այս համարի վերաբերյալ.«Ձեր բոլոր տասանորդները գանձատուն բերեք … եւ սրանով Ինձ փորձեք, ասում է Զորաց Տերը» Մաղ. 3.10:
Առաջ մենք պետք է տանենք, եւ ապա Նա պետք է տա, մեր վրա այնքան շատ օրհնություն թափելով, որ տեղ պիտի չունենանք դրանք ընդունելու:
Մորս ասածը այս էր.«Տուր Տերոջ բոլոր ուզածը, եւ ընդունիր Նրա բոլոր խոստացածը»: Ս.Տ. ԿՈՐՏԸՆ
«Վտակներ անապատի մեջ» գրքից