Գիտե՞ք արդյոք, թե քանի աղոթք է հիշատակված Աստվածաշնչում:

Ահա պատասխան այդ հարցին և այլ փաստեր Աստվածաշնչից աղոթքի մասին, որոնք դուք կարիք ունեք իմանալու:

  1. Աստվածաշնչում հիշատակվում է 650 աղոթք:
  2. Սուրբ Գրքում հիշատակվում է աղոթքների մոտ 450 պատասխան:
  3. Առաջին անգամ աղոթքը հիշատակվում է Ծննդոց 4.26-ում. «Այն ժամանակ սկսվեցավ Եհովայի անունը կանչելը»:
  4. Աստվածաշնչում 25 նշում կա, երբ Հիսուսը աղոթում էր Իր երկրային ծառայության ընթացքում:
  5. Նոր Կտակարանում Պողոս առաքյալը հիշատակում է աղոթքի մասին 41 անգամ:
  6. Աստվածաշնչում նշվում է աղոթքի հինգ դիրք. նստած (Բ Թագավորաց18), կանգնած (Մարկոս 11.25), ծնկի եկած (Բ Մնացորդաց 6.13, Դանիել 6.10), երեսը դեպի գետինը խոնարհած (Մաթևոս 26.39) և ձեռքերը բարձրացված (Ա Տիմոթեոս 2.8):
  7. Հիսուսը օրինակով ցույց է տալիս, ինչպես է պետք աղոթել Իր աշակերտներին (Ղուկաս1-4). Նա նշում է հինգ գլխավոր կետ. որպեսզի Աստծո անունը փառաբանվի, մատնանշվում է Նրա հավիտենական փառքը (Հայր Մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը), որ Նրա Արքայությունը գա, մատնանշվում է Նրա հավիտենական կամքը (թող Քո Արքայությունը գա), որ Տերը խնամք է տանում մեզ համար, նշվում է մեր ներկան (մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր), որ Տերը շնորհել է մեզ ներում՝ մատնանշվում է մեր անցյալը (և ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ներում ենք մեր պարտապաններին), որ Տերը կշնորհի մեզ փրկություն, խոսքը մեր ապագայի մասին է (փրկիր մեզ չարից):
  8. Աստվածաշնչում հիշատակվում է նվազագույնը աղոթքի 9 հիմնական տեսակ

Հավատքի աղոթք. (Հակոբոս 5.15)

Համաձայնության աղոթք. (Գործք Առաքելոց 2.42)

Աղոթք-խնդրվածք. (Փիլիպպեցիս 4.6)

Գոհության աղոթք. (Սաղմոս 95.2-3)

Երկրպագության աղոթք. (Գործք Առաքելոց 13.2-3)

Սրբագործման աղոթք. (Մաթևոս 26.39)

Բարեխոսական աղոթք. (Ա Տիմոթեոս 2.1)

Հոգով աղոթք. (Ա Կորնթացիս 14.14-15)

9. «Ամեն» բառը, որը նշանակում է «թող այդպես լինի», առաջին անգամ Աստվածաշնչում հիշատակվում է Թվոց 22-ում: Այդ հատվածում Աստված պատվիրում է, որ այդ բառը արտասանի Իր առջև կանգնողը:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.