«Երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի թագավորութիւնը։ Երանի սգավորներին, որ նրանք կմխիթարվեն» (Մատթևոս 5.4-3)։

Մեզանից շատերն են անտեսում Քրիստոսի բժշկարար շնորհքը Լեռան քարոզում՝ շեշտը դնելով ուղղակի երանությունների վրա:

Ըստ Ղուկասի ավետարանի՝ Հիսուսը, բժշկություններից անմիջապես հետո, սկսեց խոսել երանելիների մասին. «Եւ նա իր աչքերը դէպի իր աշակերտները բարձրացրեց՝ եւ ասեց. Երանի աղքատներիդ, որ ձերն է Աստուծոյ արքայութիւնը»:

«Երանի հիմա սովածներիդ, որ պիտի կշտանաք. երանի հիմա լացողներիդ, որ պիտի ծիծաղիք» (Ղուկաս 6.20-21): Մյուս ավետարանները ներառում են նաև այլ օրհնություններ. խոնարհներին (նրանք ժառանգելու են երկիրը), սրտով մաքուրներին (նրանք կտեսնեն Աստծուն) և ողորմածներին (նրանք ողորմություն կգտնեն):

Որպես մի տղա՝ ես փորձեցի չափել իմ ընթացքը Քրիստոսի հետ, հասկանալու համար, թե որքանով եմ համապատասխանում խոնարհության, մաքրության և ողորմության այս չափանիշներին: Եթե ես ինձ տեսնում եմ հանդուգն բնավորությամբ, ապա պետք է մտածեմ. «Պետք է ավելի խոնարհ և հեզ լինել»: Կամ, եթե ես ամբարտավան մտքեր ունեմ, ապա պետք է մտածեմ. «Ինչպե՞ս ես կկարողանամ մաքուր սիրտ ունենալ»: Ինձ նման էլ շատերը վերածել են Աստծո շնորհալի խոստումը օրենքների՝ փորձելով պահել դրանք: Եթե ես «օրինակելիորեն պահեի» երանելիները, ապա, գուցե Աստված ասեր. «Գարի, դու օրհնված ես»:

Ո՛չ: Դա ամբողջովին սխալ մտածելակերպ է. այն բոլորովին հակասում է Քրիստոսի ավետարանին: Երբ Հիսուսը նայեց իր շուրջը գտնվող մարդկանց բազմությանը, նա, արդեն իսկ, տեսավ, որ նրանք հոգևորապես աղքատ են, ծնկների վրա՝ խոնարհությամբ, հիվանդություներով բռնված, ուժասպառ՝ իրենց կյանքը բարեկեցիկ ապրելու ջանքերից: Եւ ի՞նչ արեց Նա: Նա օրհնություններ խոսեց նրանց համար ճիշտ այնպես, ինչպես «խոսեց» արարչագործություն՝ անվերջանալի խավարի մեջ. Հիսուսը աստվածային օրհնության խոսքեր խոսեց՝ մեղքերով բեռնավորված մարդկանց համար, ովքեր բավականին հալածվել էին կյանքի կողմից: Նա հավաստիացրեց նրանց. «Եկեք Ինձ մոտ բոլոր սգավորներ. Ես ասում եմ, որ դուք օրհնված եք Աստծո աչքերում. Օրհնված եք ձեր ամուսնության մեջ, օրհնված՝ ձեր աշխատանքում, օրհնված՝ ձեր հոգու խորքում»:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.