Ծոմի օր նշանակեցեք...
«Ծոմի օ՛ր նշանակեցէք, պաղատա՛նք քարոզեցեք...»:
Մեր ազգը գտնվում է խորը ճգնաժամի դռանը: Մի գուցե սա լավ է, որովհետև ճգնելու ժամանակ կեղտը մաքրվում է, հիվանդությունը բուժվում: Համազգային ճգնաժամի ժամանակ Աստուծո Խոսքը հստակ ասում է «Ծոմի օ՛ր նշանակեցէք, պաղատա՛նք քարոզեցեք...»:
Տերը նախանձախնդիր է լինում ու խնայում իր ժողովրդին (Հովել 2.15-18): Մեզ Նինվեի պես զղջալ ու ապաշխարել է պետք: Մենք միշտ մեր գործերի արժանի հատուցումն ենք ստանում:
Ղկ. 23.41 - Եթե համաձայն էք, կիսեք սա ձեր էջերին, խոսեք ձեր հոգևորականների ու եպիսկոպոսների հետ այս մասին: Մեզ Նինվեի պես ետ դառնալ է պետք: Նորից գրեմ. Լավ կլինի որ Եկեղեցին նման կոչով դիմի իր հոտին ու ծոմի օր նշանակի:
Արմեն Հարեյան
Հ.Գ. Հիշեցնենք, որ Christians.am կայքը յուրաքանչյուր ուրբաթ սահմանել է աղոթքի և ծոմապահության օր: