Ծնկած եկեղեցին և կանգնած բանակը
Պետք է արժանին մատուցել մեր բանակին ու լավագույնս գնահատել հայ զինվորի զոհաբեր ու հերոսական կամքը: Պետք է, միևնույն ժամանակ, հայացքներս չկտրենք երկնքից ու շարունակենք աղոթել մեր բանակի ու կռվող ամեն հայորդու համար:
Կռվող զինվորն ու աղոթող հավատացյալը լրացնում են միմյանց…
Այն Աստվածը, որ եկեղեցուն մղում է աղոթքի, պատերազմի դաշտում էլ պահում և զորացնում է հայ զինվորին:
Ծնկած եկեղեցին ամուր թիկունք է կանգնած բանակի համար, ու կանգնած բանակն ամուր վահան է ծնկած եկեղեցու համար:
Ազգը պիտի դառնա բանակ ու եկեղեցի: Յուրաքանչյուր զինվոր պիտի կռվի՝ աղոթքը շուրթերին, ու յուրաքանչյուր հավատացյալ պիտի աղոթի՝ պատրաստ ամեն պահի զենքը վերցնելու ու գնալու առաջնագիծ:
Այսօր պատմություն է կերտվում…
Հ.Գ. Աղոթքը մի զենք է, որ հակառակորդը չունի: Այն գործի կարող է դնել աշխարհի ամենաուժեղ պաշտպանությունն ու գերհզոր հարձակումը:
Արմեն Նիազյան