Ծիծաղելի է․․․ Աննա Գրեհեմի պատասխանը
Հաղորդավար Ջեյն Քլեքսոնի հարցին, թե ինչպես Աստված կարող էր թույլ տալ, որ այդպիսի բան տեղի ունենար (ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը), Աննա Գրեհեմը տվեց շատ խորաթափանց պատասխան. «Ես հավատում եմ, որ Աստված, ինչպես և մենք, խորապես ողբում է այն ամենի համար, ինչ կատարվել է: Բայց չէ՞ որ մենք տարիներ շարունակ դուրս Էինք հանում նրան մեր դպրոցներից, կառավարությունից և մեր կյանքից: Եվ կարծում եմ, որ Աստված, լինելով ջենթլմեն, պարզապես նահանջեց»:
Կարո՞ղ ենք արդյոք սպասել Աստծո օրհնությունը և պաշտպանությունը, եթե միևնույն ժամանակ պահանջում ենք, որ նա թողնի մեզ:
Եկեք հիշենք. իմ կարծիքով ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Մեդլին Մյուրրեյ Օխարան (նա սպանվել է, և վերջերս են գտել նրա մարմինը) հայտարարեց, որ դպրոցներում աղոթքը տեղ չունի: Մենք ասացինք. «Լա՛վ»:
Հետո ինչ-որ մեկն ասաց, որ լավ կլինի, եթե դպրոցներում Աստվածաշունչ չընթերցվի: Աստվածաշունչ, որում ասվում է. «Մի՛ սպանիր, մի՛ գողացիր և սիրի՛ր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ »: Եվ մենք ասացինք. «Լա՛վ»:
Հետո բժիշկ Բենջամին Սպոկը ասաց. «Չի կարելի կիրառել մարմնական պատիժ մեր երեխաների նկատմամբ, երբ նրանք իրենց վատ են պահում, որովհետև դրանով կվնասենք նրանց փոքր «ես»-երը, ինչպես նաև արժանապատվությունը» (Բժիշկ Սպոկի որդին ինքնասպան է եղել): Եվ մենք ասացինք. «Նա մասնագետ է և գիտի՝ ինչ է ասում»: Եվ այսպես. «Լա՛վ»:
Հետո ինչ-որ մեկն ասաց, որ ուսուցիչները և տնօրենները իրավունք չունեն պատժելու մեր երեխաներին: Եվ դպրոցների վարչակազմը խստագույնս արգելեց ուսուցիչներին անգամ դիպչել կարգազանց աշակերտներին, որովհետև իրենց հարկավոր չէ վատ գովազդ, և առավել ևս նրանք չեն ցանկանում կանգնել դատարանի առջև: (Մեծ տարբերություն կա պատժելու և դիպչելու, ճիպոտահարելու, նսեմացնելու և ծեծելու միջև):
Հետո ինչ-որ մեկն ասաց. «Եկեք թույլ տանք մեր դուստրերին աբորտ անել, եթե նրանք դա են ուզում: Նրանք նույնիսկ ստիպված չեն լինի այդ մասին հայտնել իրենց ծնողներին»: Մենք ասացինք. «Լա՛վ»:
Հետո ինչ-որ դպրոցի խորհրդի իմաստուն անդամ ասաց. «Տղաները մնում են տղաներ և միշտ զբաղվելու են դրանով: Եկեք նրանց տանք այնքան պահպանակներ, որքան որ անհրաժեշտ է զվարճանալու համար: Եվ մենք ստիպված չենք լինի ասել նրանց ծնողներին, որ դրանք նրանք ստացել են դպրոցում»: Մենք ասացինք. «Լա՛վ»:
Հետո մեր իսկ կողմից ընտրված գերագույն իշխանություններից մեկն ասաց, որ կարևոր չէ` ինչպիսին ենք մենք անձնական կյանքում, եթե լավ ենք անում մեր գործը: Եվ համաձայնելով այդ մտքի հետ` մենք ասացինք, որ կարևոր չէ, թե ով (ներառյալ նախագահը) ինչով է զբաղվում անձնական կյանքում, եթե լավ է աշխատում, և տնտեսությունն էլ կարգին է:
Հետո ինչ-որ մեկն ասաց. «Եկեք տպագրենք ամսագրեր մերկ կանանց պատկերներով և անվանենք դա կանացի մարմնի գեղեցկության առողջ և բարձր գնահատում»: Եվ մենք ասացինք. «Լա՛վ»:
Իսկ հետո ոմանք այդ բարձր գնահատումով գնացին առաջ և սկսեցին հրապարակել մերկ երեխաների լուսանկարներ: Իսկ հետո նաև տեղադրեցին համացանցում: Եվ մենք ասացինք. «Լա՛վ»:
Հետո զվարճանքների ինդուստրիան ասաց. «Եկեք թողարկենք ֆիլմեր, հաղորդումներ, որոնք քարոզում են բռնություն, աստվածանարգություն և արգելված սեքս: Եկեք ձայնագրենք երաժշտություն, որը խրախուսում է թմրանյութերի օգտագործում, բռնաբարություն, սպանություն և սատանայություն»: Եվ մենք ասացինք. «Սա ընդամենը զվարճանք է և ոչ մի նեգատիվ ազդեցություն չի կարող ունենալ, ոչ ոք այն լուրջ չի ընդունում, այնպես որ, շարունակեք նույն ոճով»:
Եվ հիմա մենք հարցնում ենք ինքներս մեզ՝ ինչո՞ւ մեր երեխաները խիղճ չունեն, ինչո՞ւ նրանք չեն կարողանում տարբերակել վատը լավից: Նրանք առանց երկմտելու սպանում եմ անծանոթներին, դասընկերներին և իրենք իրենց:
Միգուցե, եթե մենք լրջորեն և երկար մտածենք, ապա կկարողանանք այդ ամենից գլուխ հանել: Ես կարծում եմ, որ այստեղ գործում է «ինչ ցանես, այն էլ կհնձես» տարբերակը:
Մի երիտասարդ գրել Էր. «Սիրելի Աստված, ինչո՞ւ դու չփրկեցիր այն փոքրիկ աղջկան, որը սպանվեց իր իսկ դասարանում: Անկեղծորեն քո անհանգստացած ուսանող»: Ահա պատասխանը. «Սիրելի անհանգստացած ուսանող, ինձ թույլ չեն տալիս մտնել դպրոցներ: Անկեղծորեն քո Աստված»:
Ծիծաղելի է, թե ինչպիսի հեշտությամբ են մարդիկ ազատվում Աստծուց և հետո զարմանում, թե ինչպես է աշխարհը վերածվում դժոխքի:
Ծիծաղելի է, որ մենք հավատում ենք այն ամենին, ինչ գրված է թերթերում և կասկածի տակ ենք դնում այն ամենը, ինչ ասում է Աստվածաշունչը:
Ծիծաղելի է, երբ բոլորը ցանկանում են ընկնել դրախտ այն դեպքում, երբ չեն հավատում, չեն մտածում, չեն խոսում և չեն անում ոչինչ այն ամենից, ինչ քարոզում է Աստվածաշունչը:
Ծիծաղելի է, երբ ինչ-որ մեկն ասում է. «Ես հավատում եմ Աստծուն», և միաժամանակ հետևում է սատանային, որը, ի միջիայլոց, ևս «հավատում է» Աստծուն:
Ծիծաղելի է, երբ մենք այդքան հեշտությամբ դատում ենք ուրիշներին և այդքան դժվարությամբ ընդունում քննադատություններ նրանց կողմից:
Ծիծաղելի է, երբ հիմար կատակները այդքան արագ տարածվում են, բայց մարդիկ երկար մտածում են, թե արդյոք արժե կիսվել ընկերների հետ ստատուսով, որում հիշատակվում է Աստծո անունը:
Ծիծաղելի է, երբ անպարկեշտությունը, գռեհկությունը և վավաշոտությունը գտնվում է ինտերնետում, իսկ դպրոցներում և աշխատավայրերում Աստծո վերաբերյալ քննարկումն անհնար է:
Ծիծաղելի է մարդկանց համար և անսահման տխուր` Աստծո…