Մեզ կրթված հրեշներ պետք չեն. Տնօրենի նամակը ուսուցիչներին
Մի դպրոցի տնօրեն յուրաքանչյուր նոր ընդունած ուսուցչին նամակ էր հանձնում, որի մեջ գրված էր.
Հարգելի ուսուցիչ... Ես տեսել եմ, թե ինչ է կոնցլագերը, ես վերապրել եմ այն, ինչ չպետք է տեսնի ոչ մի մարդ:
Ես տեսել եմ, թե ինչպես են պրոֆեսիոնալ ինժեներները կառուցում գազով բանտախցեր: Ինչպես են բարձրակարգ բժիշկները թունավորում երեխաներին: Ինչպես են փորձառու բուժքույրերը խեղդում նորածիններին: Ինչպես են բարձրագույն կրթություն ունեցողները կրակում կանանց և երեխաների ուղղությամբ:
Դրա համար ես չեմ վստահում կրթությանը:
Ես խնդրում եմ ձեզ՝ օգնեք երեխաներին մարդ դառնալ :
Ձեր կրթած սերունդը չպետք է լինի կրթված հրեշ, անգիր արած հոգեկան հիվանդներ, կրթված մարդասպաններ:
Խնդրում եմ, օգնեք մեր երեխաներին ավելի մարդկային լինեն: