Տիրոջ համար արդյոք դժվար բան կա՞
Տիրոջ համար արդյոք դժվար բան կա՞: Ծննդոց 18.14
Այսօր այս խոսքերը կոչ են անում ինձ եւ քեզ: Տերն ուզում է, որ հիշենք մեր ամենախորունկ, ամենաբարձր, ամենակարեւոր եւ ամենազորավոր ցանկությունները, որ ունեցել ենք մեր կամ մեր սիրելիների համար:
Ցանկություններ, որոնք տակավին կատարված չեն, եւ նրանց համար մեր արած աղոթքների պատասխանները շատ են ուշացել: Փորձում ենք մտածել, թե դրանք լոկ ցանկություններ էին, որոնց իրականացումը ավաղ, կարելի չեղավ: Ուստի հուսահատվում ենք, մտածելով, թե անկարելի է իրականացնել դրանք այս կյանքում:
Եթե Աստված մտադրված է որեւէ բան անել մեզ համար, Նա պիտի անի դա, հոգ չէ, թե դրա կարելիության մասին ուրիշները ծիծաղով արտահայտվեն: Որ մի բան Աստծո կարողության սահմաններից այն կողմ չէ, եւ ինչ որ Ինքն ասել է՝ անվրեպ պիտի կատարի: Հիշենք Աբրահամի եւ Սարայի որդի ունենալու պարագան:
Կա՞ արդյոք դժվար որեւէ բան Տիրոջ համար: Ամենեւին: Երբ մենք լիովին հավատում ենք Իրեն եւ շարունակում կատարել Իր կամքը, Նա պիտի կատարի այն, ինչը որ անկարելի էր թվում: Աբրահամը եւ Սարան կարող էին արգելել Աստծուն կատարելու Իր խոստումը, եթե նրանք մնային իրենց թերահավատության մեջ:
Ուրեմն միակ բանը, որը կարող է արգելել Աստծուն, որ Նա կատարի Իր խոստումը, գիտակցաբար եւ շարունակական կասկածն է Աստծո սիրո, հավատարմության եւ ամենակարողության հանդեպ, ինչը որ նշանակում է նաեւ անգիտակցաբար մերժել Նրա ծրագիրը:
Աստծո համար անհնար ոչ մի բան չկա, բավական է, որ կատարելապես վստահենք Իրեն:
«Վտակներ անապատի մեջ» գրքից