Որոշ ժամանակ առաջ՝ առաջատար ծրագրավորման ընկերություններից մեկում անցկացրած բաց դասախոսության ժամանակ, ես մեկնաբանություն արեցի. «Սերն ամենաբարձրը, լավագույնը փնտրելն է դիմացինի համար, այն չի նեռարում մեր անձնական շահերը»: Վերջում մի աշխատակից ինձ մոտեցավ և հարցրեց. «Արդյո՞ք գոյություն ունի այդպիսի սեր»: Ես նրան ներկայացրի մոր օրինակը, ով հոգ է տանում իր հիվանդ երեխայի մասին` զոհաբերելով իր սեփական հարմարավետությունն ու բարեկեցությունը`երեխայի հարմարավետությունն ապահովելու համար: Այս երիտասարդ կինը մի պահ մտածեց և հեգնանքով ասաց. «Միգուցե մայրը դա անում է, քանի որ դա իր սեփական երեխան է»: Նա ենթադրում էր, որ մոր անձնուրացության պատճառը իրականում եսակենտրոնությունն էր: Մի քանի տարի առաջ Հնդկաստանի առաջատար ամսագրերից մեկը՝ հայտնի հոդվածագրի ձեռքով, տպագրել էր «Երջանիկ լինելու 25 ուղի» վերնագրով մի հոդված: Դրա հենց առաջին կետը, ասես, նման լիներ «Եղիր եսասեր» մտքին:

«The Kite Runner» գրքի հեղինակ Խալեդ Հոսեյնին ներկայացնում է մի խորը անձնասիրական պատմություն օդապարուկ թռցնողի մասին. «Այդ գիշեր ես գրեցի իմ առաջին փոքրիկ պատմվածքը: Ինձանից երեսուն րոպե խլեց: Դա մի փոքրիկ, տխուր պատմություն էր մի մարդու մասին, ով գտավ կախարդական բաժակ և մտածեց՝ ինչ կլիներ, եթե նա արտասվեր այդ գավաթի մեջ և իր արցունքները մարգարիտ դառնային։ Բայց չնայած որ այդ անձը միշտ աղքատ էր եղել, նա երջանիկ մարդ էր և հազվադեպ էր արտասվում: Այսպիսով, նա տխրելու առիթներ էր փնտրում, որպեսզի նրա արցունքները հարստացնեին իրեն: Երբ մարգարիտները կուտակվում էին, նրա ագահությունն էլ ավելի էր աճում: Պատմությունն ավարտվում է նրանով, որ մարդը նստած էր մարգարիտների լեռան վրա՝ դանակը ձեռքին, անօգնական լաց լինելով բաժակի մեջ՝ իր սիրելի կնոջ սպանված մարմինը գիրկն առած»։

Մյուս կողմից, կարդում ես աշխարհի շատ միլիարդատերերի մասին, ովքեր մեծ ջանքեր են անում տալու մեջ: Ուորեն Բաֆեթը ու Բիլ և Մելինդա Գեյթսերը սկսեցին երբևէ ամենամեծ մարդասիրական շարժումը: Նրանք արշավ կազմակերպեցին, որպեսզի աշխարհի ամենահարուստ տղամարդիկ և կանայք իրենց ունեցվածքի հիսուն տոկոսը նվիրաբերեն բարեգործությանը՝ իրենց կյանքի ընթացքում կամ մահից հետո: Բաֆեթը, նույնիսկ, խոստացել էր նվիրաբերել իր հարստության անհավատալի՝ իննսունինը տոկոսը:

Ուրիշների նկատմամբ սիրո օրինակ է նաև Մումբայի «Թաջ» հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ հյուրանոցի հերոս աշխատակիցների գործելաոճը: Իրենց կյանքը վտանգելով ՝ այս տղամարդիկ և կանայք համարձակորեն գործեցին, և չնայած նրանք գիտեին, թե որտեղ են գտնվում հյուրանոցի ելքերը՝ նրանք մնացին ներսում՝ հնարավորինս շատ մարդկանց փրկելու համար: Այդ ամենի ընթացքում նրանցից տասնմեկը զոհեցին իրենց կյանքը: Զարմանալի չէ, որ Հարվարդի բիզնես դպրոցի պրոֆեսոր Ռոհիտ Դեշպանդեն այս օրինակը ներկայացնում է որպես ուսումնասիրություն՝ հաճախորդակենտրոն առաջնորդության մասին:

Այս ամենը մշտապես տեղի է ունենում այն ժամանակ, երբ ճակատի մի կողմը ձգտում է լինել տվող, իսկ մյուսը՝ ստացող:

Աստվածաշունչն ասում է. «Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն (տղամարդ կամ կին) իր անձը դնէ իր բարեկամների համար»: Հիսուսը՝ խաչի վրայի իր մահով, սիրո գերագույն օրինակ թողեց՝ խաչվելով իր ընկերների, նույնիսկ իրեն թողած ընկերների և այն անձանց համար, ովքեր անգամ տեղյակ չէին Նրա արածի մասին: Նա պատվիրեց Իր աշակերտներին սիրել իրենց թշնամիներին և մահվան շուքի ձորում անգամ նայեց իրեն խաչողներին և աղոթեց. «Հա՛յր, ների՛ր նրանց»:

Չնայած մենք բոլորս կարող ենք մեղավոր լինել եսակենտրոնության մեջ՝ Հիսուսը կարող է փոփոխություն բերել մեր կյանք: Բացելով մեր սրտերը՝ Նա իր սերը բերում է մեր կյանք (Հռոմեացիներ 5.1-5): Ավելի լավ է տալը, քան՝ վերցնելը:

Հեղինակ՝ Նեիլ Վ. Բոնիֆեյս
Աղբյուրը՝ rzim.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.